ԲԱՑԱՌԻԿ. Կեթս Դը Վղիս. Լիդերների ամենատարածված սխալներն ու ամենաեզակի հատկանիշները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲԱՑԱՌԻԿ. Կեթս Դը Վղիս. Լիդերների ամենատարածված սխալներն ու ամենաեզակի հատկանիշները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

INSEAD դպրոցի հիմնադրի բացառիկ դասախոսությունը ժամանակակից լիդերների մասին:

Ինչպես ասում էր հայտնի մտածողը, բոլոր մարդիկ նորմալ են, մինչև նրանց սկսում եք ավելի լավ ճանաչել: Այդ իմաստով լիդերները ամենաշատ բացահայտված հոգեխախտներն են:

Հայտնի փաստ է, որ լիդերների 4 տոկոսը հոգեպես հավասարակշիռ չէ:

Այսօր աշխարհի 2 հարց է հուզում

  • Լիդեր ծնվում են, թե դառնում
  • Լիդերը առաջնորդ է, թե կառավարող

Այս դժվար է միանշանակ այս հարցերին պատասխանել, բայց մի բան հստակ է. առաջնորդությունը թիմային մարզաձև է, ոչ ոք դա չի կարող միայնակ անել: Երբ նայում եք թե, ինչ հատկանիշներ պիտի ունենա առաջնորդը, ապա հստակ են չափորոշիչները:

 

Լիդերը պետք է ունենա ռազմավարական հայացք, ապագայի տեսլական: Եթե չունեք, ապա չեք կարող սահմանել ձեր ընկերության առաջնահերթությունները:

Երկրորդը ինչ կուզեի առանձնացնեի, որի մասին գրել եմ “Լիդերների տարբեր դերերի մասին” հոդվածում, դա առաջնորդի պայմանավորվածություններ ձեռք բերելու հատկությունն է: Լիդերը միշտ պետք է բանակցի ու պայմանավորվի: Շատ հաճախ լիդներները լավ բանակցողներ են:

Հաջորդը, որը կարևոր է, թե ով է այդ ընկերության երկրորդ դեմքը: Լիդերը գիտի ինչ անել և ուր գնալ, նա գաղափարների դարբնոց է: Իսկ ով պետք է դրանք կյանքի կոչի և ներգրավված լինի ամենօրյա կառավարման մեջ: Սթիվ Զոբսի օրինակը ամենավառն է: Նա նորարար գաղափարներով լիդեր է, բայց ամենօրյա աշխատանքը նա չէր անում: Նա իհարկե եզակի էր, որովհետև ուներ մեծ հայացք, բայց մյուս կողմից, նա նաև բարդ մարդ էր: Հենց այդ պատճառով նա ուներ գործ անող տեղակալներ:

lider

Բիլ Գեյթսը, առանց իր տեղակալի` Սթիվ Բոմերի չէր հասնի հաջողության: Առանց պրակտիկ տեղակալների, լիդերը մի օր կդառնա ուղղակի խելագար: Դրա համար պետք է բալանսավորել. Լիդերները երբեմն անտանելի են շփման մեջ և աշխատակազմի հետ աշխատելու համար պետք են տեղակալ: Հակառակ դեպքում կազմակերպությունն ուղղակի չի գոյատևի:

Առաջնորդի հաջորդը հատկությունը սովորեցնելու ունակությունն է: Ես մի հաճախորդ ունեի, բանկիր, որը այնքան էլ լավ չէր ռազմավարություն մշակելիս, բայց ինչումն էր լավ, նա հստակ գիտեր, թե ինչ և ինչպես պիտի խոսեր իր 50 աշխատակիցների հետ: Նա գիտեր այնպես խոսել, որ ստիպեր մարդկանց մտածել նոր գաղափարների շուրջ և աշխատակիցներից քաղեր առավելագույնը: Դա ֆանտաստիկ որակ է առաջնորդի համար: Եվ ամեն մեկը չունի դա:

ketsdevries2

Մյուսը, որ ուներ Ռոնալդ Ռեյգանը և որոշակի չափով նաև Բարաք Օբաման, լիդերը պետք է ունենա հաղորդակցության ամենալավ որակները, պետք է կարողանալ մարդկանց հստակ փոխանցել ընկերության ամենապարզ ուղերձները:

Մի քանի տարի առաջ ինձ խնդրեցին զեկույց գրել մի ընկերության մասին, որն այդ ժամանակ մամուլի, այդ թվում Նյու-Յորք Թայմսի ուշադրության կենտրոնում էր, չնայած չեմ կարող անունը հրապարակել: Այդ ընկերությունը զրոյից դարձել էր մի հսկայական կազմակերպություն, աշխարհի ամենախոշորներից մեկը: Եվ ինձ խնդրեցին գրել, թե ինչն է յուրահատուկ այդ կազմակերպությունում: Ես հանդիպեցի գործադիր տնօրենի հետ, նա կարդաց իմ զեկույցը, և սկսեց խոսել: Եվ ես չէի կարողանում նրան հասկանալ: Այդ ժամանակ ես ինքս ինձ հարցնում էի` ինչպես է այս մարդը շփվում մամուլի հետ, բաժնետերերի հետ: Ու այդ ժամանակ տեսա, որ բացի այդ մարդուց, Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ հարցազրույցներ էր տալիս ընկերության մեկ այլ ներկայացուցիչ այլ բաժնից: Այսինքն, եթե նույնիսկ դուք վատ եք մարդկանց հետ շփումներում, ունեցեք մեկին, որ դա անի լավագույնս:

Թունավոր առաջնորդություն

Պետք է հիշել, որ մեր որոշումների 90-95 տոկոսը մենք կայացնում ենք ենթագիտակցորեն, բայց որը ձևավորում են մեր ձեռք բերած սովորույթների ու բնավորության պատճառով: Պետք է նկատել, որ այդ որոշումների վրա ազդում է մանկության փորձառությունը:

Հայտնի փաստ է, որ մարդկանց 20 տոկոսը ունենում է երջանիկ մանկություն` ծնողներով, ընկերներով: 20 տոկոսը տրավմատիկ մանկություն` ապահարզանից մինչև ծեծ ու բռնություն: Մնացած 60 տոկոսի մոտ այն խառն է, և լավ և վատ: Ընդունված է համարել, որ լիդերները սերում են կամ 60 տոկոսանոց խառնուրդից կամ 20 տոկոսանոց տրավմատիկ մանկություն ունեցողների խմբից:

Ժամանակակից բառապաշարում կա արդյունքում` «փիղը սենյակում», որը վերաբերում է բոլորի կողմից տեսանելի, բայց չբարձրաձայնված ճշմարտություններին: Հիշեք նաև, այն պահին, երբ դուք դառնում եք ղեկավար, ձեզ սկսում են շրջապատել ստախոսները: Ահա այն «մեղքերը», որոնց պատճառով լիդերը ընդունում է սխալ որոշում:

lider2

Ինչ անել

Մեծ հաշվով լիդերի ունի երեք հիմնական ֆունկցիա

  1. Ցույց տալ ուղղությունՈւր է գնում ընկերությունը, ինչ տեսլական ունի լիդերը
  2. Ապահովել պաշտպանություն. Ստեծել թիմ, մոտիվացնել աշխատակիցներին, հասկանալ մարդկանց, կարեկցել ու օգնել անձնական հարցերում, ներշնչել նոր գաղափարների համար
  3. Սահմանել կարգուկանոն. Արդար լինել ու բացառություններ չանել, ճգնաժամերը կանխել ու կառավարել, վստահել, բայց ստուգելու ու վերահսկման ընդունելի մեխանիզմներ սահմանել

Սա բավարար, բայց ոչ անհրաժեշտ պայմանն է: Կարևոր է նաև լիդերի անձնական հատկանիշները բարձր ինքնագիտակություն, հերոս դառնալու և օրինակ ծառայելու կամք ու կարողություն, մեծահոգություն, անընդհատ ինքնակատարելագործվելու կարողություն: Ահա հրաշալի յոթնյակը

lider3

Բայց կարևոր է հիշել, որ մարդիկ վստահում են ու սիրում են այն ղեկավարներին, որոնք առաջին հերթին սուպեր-պրոֆեսիոնալ են, բայց նաև բաց են, մարդասեր, խիստ են, բայց արդար: Հայտնի փաստ է, աշխատանքից հեռացածների 70 տոկոսը դիմում է գրել ոչ թե գործի, այլ ղեկավարի պատճառով: Իսկ լավ առաջնորդը կարող է հրաշքներ գործել և հիշեք.

մարդիկ աշխատում են փողի համար, բայց կարող են մեռնել հանուն գաղափարի:

 

Լուսանկարները` Պանարմենիան Ֆոտո գործակալության
Հատուկ շնորհակալություն Ամերիա ընկերությունների խմբին, որի շնորհիվ հնարավոր եղավ դասախոսությունն ու տեսաձայնագրությունը:

Գրել կարծիք