Որքան գումար է պետբյուջեից ստացել Ազգային կինոկենտրոնը 2014-ին և ինչի վրա է ծախսել

Որքան գումար է պետբյուջեից ստացել Ազգային կինոկենտրոնը 2014-ին և ինչի վրա է ծախսել

Զոհրաբ Հարոյանն ուսումնասիրել է Ազգային կինոկենտրոնի բյուջեն և արտադրած ֆիլմերը:

Ազգային կինոկենտրոնի կայքում բյուջեի բացվածք չեք գտնի, այսինքն` հստակ ինֆորմացիա, թե որ ֆիլմին որքան գումար է հատկացվում: Տեղեկատվություն ստանալու` newmag-ի հարցմանն ի պատասխան` կինոկենտրոնը տրամադրեց բյուջեի բացվածքը: Այդ գումարով նկարահանվող ֆիլմերի մեծ մասի վերնագրերն անծանոթ են հասարակությանը:

2014 թվականի բյուջեով Հայաստանի կինեմատոգրաֆիային տրամադրվել է 647 միլիոն 814 հազար 800 դրամ, որից կինոարտադրությանը տրամադրվել է 453 միլիոն 956 հազար 400 դրամ: Այս գումարի մի մասով` սուբսիդավորվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` 293 միլիոն 518 հազար 700 դրամ `18.02.2014 թ-ին, 60 միլիոն 96 հազար 600դրամ` 05.03.2014թ-ին: Մյուս մասով սուբսիդավորվել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան 49 միլիոն 341 հազար 100 դրամով: Մյուս մասը` 51 միլիոն դրամը նվիրաբերվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:

Ազգային կինոկենտրոնի 2014 թվականի կինոնկարների արտադրության ծրագրով նկարահանված ֆիլմերը

film1

2 (1)

film4

Նկարահանվել է խաղարկային 9 լիամետրաժ, 5 կարճամետրաժ, 4 դեբյուտային և 4 ուսանողական ֆիլմ: Խաղարկային ֆիլմերին հատկացվել է 293 միլիոն 518 հազար 700 դրամ:

Գրել կարծիք