Արտադրական պիտակներ. Որ նշանն ինչ է զգուշացնում

Արտադրական պիտակներ. Որ նշանն ինչ է զգուշացնում

Քանի դեռ չեք փչացրել որևէ հագուստ կամ կենցաղային սարք, ուշադիր զննեք դրա վրա փակցված պիտակը:

Մեր գնած բոլոր ապրանքներն ունեն այսպիսի հասկանալի ու անհասկանալի ծանուցումային հիշեցումներ: Սրանք հատուկ նշումներով պիտակներ են, որոնք ստեղծված են սպառողին օգնելու, ուղղորդելու, նախազգուշացնելու համար:
Այս պիտակները նաև արտադրողին ավելորդ գլխացավանքից ազատելու համար են ինչ-որ առումով: Եթե, ասենք, Դուք լվացքի մեքենայի մեջ եք գցել «Միայն ձեռքի լվացք» հիշեցում-զգուշացումը կրող պիտակով սվիտերը, և այն այդ պատճառով փչացել է, չեք կարող բզկտված սվիտերը վերադարձնել արտադրողին և պահանջել մեկ ուրիշը, քանի որ արտադրողն արդեն իսկ իրեն ապահովագրել է այս հատուկ պիտակով:

Այս պիտակները կիրառվում են ամենուրեք, բայց սովորաբար մնում են չնկատված ու չգնահատված այնքան ժամանակ, քանի դեռ չենք փչացրել որևէ հագուստ կամ կենցաղային սարք: Այ այդ պահից սկսած էլ մարդիկ բռնում են գլուխներն ու բացականչում. «Ախր պիտակի վրա արգելող նշա՜ն կար…»: Ու սկսվում է «չինական հիերոգլիֆների» վերծանությունը` նախանձող հարևանների ու «ամեն ինչ իմացող» ազգականների օգնությամբ: Նման զրույցները սովորաբար սահուն ավարտվում են ացտեկների կամ այլմոլորակայինների թողած առեղծվածային նշանների մասին պատմություններով` խեղճ տանտիրոջը թողնելով իր չլուծված հոգսի հետ:

newmag-ը որոշել է իր ընթերցողների համար մեկընդմիշտ հանգուցալուծել կենցաղային գլուխկոտրուկը:

pitak

pitak 2

pitak3

newmag #05

Գրել կարծիք