Լևոն Զուրաբյան. Իշխանափոխության կոչերի վիճակագրություն

Լևոն Զուրաբյան. Իշխանափոխության կոչերի վիճակագրություն

newmag-ը հաշվել է Լևոն Զուրաբյանի ելույթներն ու այդ ելույթներում հնչած իշխանափոխության կոչերը:

Վերջին 6 տարում (2008-2014 թթ.) Հայաստանում իշխանափոխության կոչերի նոր ռեկորդ գրանցվեց: Ռեկորդակիրը Լևոն Զուրաբյանն է, ով այս տարիների ընթացքում հայտնվել է տարբեր հրապարակներում, փողոցներում, վերջին երկու տարում` նաև խորհրդարանում:  newmag-ը ներկայացնում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի իշխանափոխության բառապաշարը` պատահական վիճակագրությամբ:

number

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Ժողովրդի համբերությունը սպառվել է:

Այլևս հանդուրժել ռեժիմը, նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը:

Դու և քո հանրապետական ռեժիմը պետք է հեռանաք:

Եկել է ժամանակը հանձնելու իշխանությունը ժողովրդին: Բայց ինչպես՞ ենք դա իրագործելու:

Երբ ժողովուրդը, ոտքի կանգնելով, դառնում է իր ճակատագրի տերը, իշխանությունը երկու ճանապարհ ունի. կամ ընկրկել ժողովրդի խաղաղ ճնշումից, կամ առերեսվել ժողովրդի ցասմանը:

Մենք չենք ցանկանում ցնցումներ: Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ:

Մենք համարում ենք, որ 2012 թվականը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձեւավորման տարի:

Մենք պետք է պատերազմենք ռեժիմի դեմ պառլամենտում:

Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եվ ուրեմն` երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ հաղթանակ։

Ռեժիմը պետք է հեռանա։ Եկել է ժամանակը, որ գործող վարչախումբը իշանությունը հանձնի օրինական տիրոջը՝ ժողովրդին:

Գրել կարծիք