Մեդեա Աբրահամյան. Իմ սիրած վայրերը մնացել են անցյալում

Մեդեա Աբրահամյան. Իմ սիրած վայրերը մնացել են անցյալում

Նրա թավջութակի ձայնը լսել են աշխարհի տարբեր անկյուններում: ՀՀ ժողովրդական արտիստն ամենաշատը Երևանն է սիրում ու թվարկում սիրած 6 վայրերը:

Սա իմ քաղաքն է, ե թե ինձ համար վատ լիներ, ես պարզապես այստեղ չէի մնա: Բայց շատ բան է փոխվել: Չնայած դրան` իմ քաղաքն անգիր գիտեմ: Երիտասարդ էի, երկար պարապելուց հետո տրանսպորտ էի նստում ու քաղաքով մեկ գնում տարբեր ուղղություններով: Ես զգում եմ իմ քաղաքը, դա դեռ մանկությունից է գալիս: Հիշում եմ պապիկիս տունը, որն այն հատվածում էր, որտեղ այժմյան Քանաքեռ-Զեյթունն է: Այնտեղ ես առաջին անգամ տեսա արևածագը: Այն ժամանակ բարձրահարկ շենքեր չկային, և այնքան էլ հեշտ չէր արևածագ տեսնելը: Ոչ մի կառույց չկար, միայն չտեսնված գեղեցկության քարեր, ձոր, փոքր առվակներ ու մեծ անտառ, որտեղ հիմա Հաղթանակի այգին է: Ես կարոտում եմ այդ
ամենը, կարոտում եմ մանկությունս: Հիշում եմ՝ ինչպես էին կառուցում Երևանը, երբեմն էլ քանդում…

Չայկովսկու անվան դպրոցում էի սովորում: Մեր դպրոցի պատուհանները նայում էին Ամիրյան փողոցին: Մի անգամ մեզ ասացին. «Նայեք, նայեք՝ հիմա եկեղեցին են պայթեցնելու»: Մինչև հիմա տպավորվել է մեջս` ինչպես այդ եկեղեցին պայթյունից փռվեց: Տեղը Չարենցի անվան դպրոցը կառուցեցին: Իմ Երևանը հին Երևանն է: Հին Երևանից քիչ բան է մնացել: Իմ սիրած վայրերը մնացել են անցյալում: Հին վայրերից կարող եմ պատմել, բայց նրանցից շատերը վաղուց չկան: Իսկ նորերից… Ի՞նչ ասեմ: Լավ…

1. Աբովյան փողոցը. շատ բան է փոխվել, նոր խանութներ են հայտնվել: Երբ ուսանող էի, շատ էինք սիրում հենց ա՜յս փողոցով զբոսնել, այլ ոչ թե Ստալինի պրոսպեկտով:

2. Պատկերասրահը. հրաշալի պատկերասրահ ունենք:

3. Պոպլովոկը. լավ տեղ է: Այստեղ կարելի է լավ հանգստանալ:

4. «Մոսկվա» կինոթատրոնը. ոչ մի ֆիլմ բաց չէինք թող նում: ԱՕՔՍ-ի շենքի ետևում էր մեր տունը: Դրա շնորհիվ հաճախ էի գնում կինո նայելու:

5. Մասիվ. այնտեղ միշտ մաքուր օդ է:

6. Հեռուստաաշտարակը. առաջին երաժիշտներից մեկն էի, որը հեռուստատեսությամբ նվագեց:

newmag #07

Գրել կարծիք