Դաղձն օգնում է նիհարել. Անանուխի օգտակար հատկությունները

Դաղձն օգնում է նիհարել. Անանուխի օգտակար հատկությունները

Մխիթար Հերացին այս բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց:

Դաղձ, անանուխ… Տարբեր անվանումներով հայտնի այս բույսի վերգետնյա մասը եթերայուղ է պարունակում` ամենաշատը 4-6 տոկոս, ծաղիկների մեջ: Դեռևս միջնադարում կարծիք կար, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Դաղձի եթերայուղը ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմելու եղանակով: Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ բրազիլական դաղձն, օրինակ, համարժեք է առաջատար դեղագործական ցավազրկողների ազդեցությանը:

mintԲուժման նպատակով օգտագործում են դաղձի տերևները` ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով: Դաղձն ունի հանգստացնող, ցավազրկող, անոթալայնիչ, հակաբորբոքային հատկություններ: Այն օգտակար է մարսողական համակարգի խանգարումների ժամանակ: Դաղձը նվազեցնում է ստամոքսում գազերի առաջացումը, օգնում է լուծի դեպքում, օրգանիզմից հեռացնում է լեղին: Այդ իսկ պատճառով դաղձը կիրառվում է լյարդի մաքրման և լեղապարկից քարերի դուրսբերման նպատակով:

Դաղձը օգտագործվում է նաև բարձր ջերմության, տենդի և մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների` անգինայի, ֆարինգիտի ժամանակ` որպես քրտնաբեր միջոց:

tea-mintՍրտանոթային խնդիրներ ունեցողները հավաստիացնում են, որ դաղձը հանգստացնում է սրտխփոցները, գլխացավը, նպաստում անոթային ճնշման իջեցմանը: Հիանալի միջոց է միգրենի կանխարգելման համար: Ապացուցված է նյարդային համակարգի վրա դաղձի հանգստացնող ազդեցությունը: Այն նպաստում է ուղեղի աշխատանքի բարելավմանը, օգնում է ազատվել անքնությունից: Դաղձի ջրային թուրմն օգտագործում են բերանի խոռոչը ողողելու համար` որպես շնչառությունը թարմացնող, բակտերիաները վերացնող, բորբոքային պրոցեսները բուժող միջոց:

Կարծիք կա նաև, որ դաղձն օգնում է նիհարել: Պետք է ձեռքի տակ միշտ դաղձ ունենաք, որպեսզի 2 ժամը մեկ թարմ դաղձի բույրը շնչեք: Սննդաբանների խոսքով, այն ձեզ կօգնի օգտագործել 23%-ով քիչ կալորիաներ, քան սովորաբար: Թարմ դաղձի փոխարեն` կարելի է օգտագործել նաև դաղձի յուղ:

Դաղձն օգտակար է դեմքի մաշկի խնամքի համար: 1 ճաշի գդալ չորացրած դաղձը կամ 3 ճաշի գդալ թարմ դաղձը թրմեք 250մլ եռացրած ջրով առնվազն 30 րոպե: Թուրմից սառցե խորանարդիկներ պատրաստեք և օգտագործեք դեմքը մաքրելու համար: Այն օգնում է մաշկի գրգռվածության և քորի դեպքում, թարմացնում է մաշկը:

menthol (1)Նյարդային գերլարվածության դեպքում 2-3 թեյի գդալ դաղձի վրա լցրեք 1/2 լիտր ջուր և եռացրեք: Խմեք որպես թեյ: Հակատոքսիկ հատկության շնորհիվ դաղձը լայնորեն կիրառվում է նաև տարբեր տեսակի թունավորումների դեպքում:
Անանուխի թեյը շատ օգտակար է ստամոքսային խանգարումների համար, հեշտացնում է մարսողությունը: Այն օժտված է հակասպազմոլիտիկ հատկությամբ, հետևաբար` նրա օգնությամբ կարող եք ազատվել մկանային լարվածությունից: Կալորիականությունը 0 է:

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի խնդիրներից ազատվելու համար ամեն օր առավոտյան խմեք դաղձի թուրմի, կիտրոնի հյութի և 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիք:

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 1 բաժակ դաղձի թունդ թեյը ոչնչով չի զիջում սինթետիկ ասպիրինին: Նրանք գտնում են, որ այս թեյի հիմնական բուժիչ բաղադրիչը մենթոլն է, որն առկա է այս բույսի յուղի մեջ: Ըստ չինացի գիտնականների` կանանց, ովքեր մարմնի և դեմքի չափից շատ մազակալման խնդիր ունեն, խորհուրդ է տրվում ավելի շատ խմել դաղձի թեյ: Նրանք պնդում են, որ դաղձը կանացի օրգանիզմում պարունակվող անդրոգենների նվազեցման հատկություն ունի, ինչի շնորհիվ կասեցնում է մաշկի վրայի մազերի գերաճը: Դաղձով թեյը կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի:

Գրել կարծիք