Ի՞նչ է հանրությունից թաքցնում պատգամավոր Միքայել Մելքումյանը. ՄԱՍ 1

Ի՞նչ է հանրությունից թաքցնում պատգամավոր Միքայել Մելքումյանը. ՄԱՍ 1

Զոհրաբ Հարոյանի հետաքննությունը. Նա բացահայտում է պատգամավոր Միքայել Մելքումյանի եկամտի թաքցրած աղբյուրները:

Միքայել Մելքումյանը վաշխառուական կապիտալի ներկայացուցիչ է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարգրում նշվում է եկամտի 11 աղբյուր, որտեղից պատգամավորը 21,722,410.00 դրամ գումար է ստանում: Գումարները Միքայել Մելքումյանը ստանում է վարձակալություններից:

zoro

Ըստ հայտարարագրի` Միքայել Մելքումյանը հարկային տարվա սկզբում ուներ 2,000,000.00 եւ 167,000.00 դոլար, իսկ տարեվերջին 22,080,000.00 դրամ եւ 176,000.00 դոլար:

zoro (1)

Չնայած դրան` Միքայել Մելքումյանը 2012 թվականի դեկտեմբերին Պանորամա կայքի լրագրողի հետ հարցազրույցում մերժել էր, որ ինքը մայրաքաղաքում ունի սեփականաշնորհված տարածքներ: Պատգամավորին զանգած ծպտյալ լրագրողը ներկայանում է տարածքի վարձակալ եւ հայտարարում, որ իրեն տարածք է անհրաժեշտ:

Հենց այստեղ բացահայտվում է Միքայել Մելքումյանի տարածքներից առնվազն երեքը:
Կոմիտաս 49 հասցեում մի տարածք, որը գտնվում է բարձրահարկի շենքում:

Նաիրի Զարյան 22 հասցեում` Ավրորա ռադիոկայանի շենքում:

Կորյուն 19 Ա հասցեում, այսպես կոչված Ուրարտուի շենքում:

Ինչպես նշվում է Միքայել Մելքումյանի կենսագրականում, նա 2000-2003 թվականներին աշխատել է Պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, որից հետո 1 տարի ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Հենց այդ գերատեսչության գործառույթներն են` սեփականաշնորհել ու օտարել պետական գույքն ու ընկերությունները: Իրականում ի՞նչ գործունեություն է այստեղ իրականացրել Միքայել Մելքումյանը, կներկայացնենք շուտով:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Գրել կարծիք