Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը

Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը

Մինչև 1913 թվականն հերոինը վաճառվում էր բոլոր դեղատներում, առանց բաղադրատոմսի:

Հին աշխարհի առաջին թմրանյութը, որը մեծ տարածում գտավ, օփիումե էր: Համարվում է, որ այն սկսել են օգտագործել Միջին Արևելքում, մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Բացի այդ, եգիպտական մումիաներում հայտնաբերվել են հաշիշի հետքեր, ինչը խոսում է Աֆրիկայում դրանց օգտագործման մասին: Իսկ Հին Հունաստանի և Հռոմեական կայսրության բժիշկներն օգտագործում էին թե օփիում, թե հաշիշ:

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թմրամոլությամբ էին տառապում ոչ միայն Հին աշխարհում, այլև Հարավային Ամերիկայում,` այժմյան Պերուի տարածքում բնակվող հնդկացիները, ովքեր դեռ մ.թ.ա 2-րդ հազարամյակում էին կոկայի տերևներ օգտագործում: Այս փաստը չափազանց հետաքրքրեց իսպանացի նվաճողներին: 16-րդ դարում՝ ինկերի կայսրության վրա արշավելիս, նրանք նկատեցին տեղացիների շրշանում մեծ տարածում գտած բույսը: Այն ծամելուց հետո նրանց բեռնակիրները կարող էին օրեր շարունակ առանց դադարի վազվզել` չզգալով սով ու հոգնություն:

Թմրանյութերի պատմության մեջ շրջադարձային էր ներարկիչի հայտագործումը: Համարվում է, որ գյուտի հեղինակը շվեյցարացի անասնաբույժ Չարլզ Պրավեցն է (1864թ.): Ինչպես և մնացած դեղամիջոցները, այնպես էլ թմրամիջոցները (մասնավորապես մորֆին) սկսեցին ներարկել: Դա հնարավորություն տվեց փոքր չափաբաժնով հասնել «մեծ» արդյունքի:
Սինթետիկ թմրանյութերի արտադրությունն սկսվեց միայն 20-րդ դարում: Այժմ սինթետիկ եղանակով հնարավոր է ստանալ գրեթե բոլոր բնական թմրանյութերը, որոնք իրենց ազդեցությամբ շատ ավելի ուժեղ են, քան իրենց բնական «նախնիները»:

Թմրանյութ` “narkotikos” հունարեն բառը նշանակում է «շրջափակման մեջ գցող», «կանգնեցնող»: Թմրանյութերն օրգանական և սինթետիկ պատրաստուկներ են, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել 4 խմբի:

1. Տրանկվիլիզատորներ և մորֆի պարունակող նյութեր (հերոին, կադոին): Գրգռում են, հաղորդում հաճելի զգացումներ, բարձրացնում տրամադրությունը, «խթանում են երևակայության թռիչքը»:

2. Խթանիչներ և կոկաինը, էֆեդրինը, ամֆետամինը, էքստազին հաղորդում են անսպասելի էներգիա, արագացնում ուղեղի աշխատանքը, անցկացնում հոգնությունը: Ընդունելուց հետո մարդը դառնում է ագրեսիվ, կորցնում է քունը և ախորժակը:

3. Հալյուցինաբերների ընդունումից հետո անհետանում է տեղի, տարածության, գույնի բնականոն ընկալումը. լվ տրամադրությունը փոխարինվում է շատախոսությամբ, անիմաստ ծիծաղով, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են վախի և տագնապի զգացման: Ամենահայտնի «դեղերից» են հաշիշը, մարիխուանան, LSD-ն, անաշան:

4. Հանգստացնող (քնաբեր): Հանգստացնում են նյարդերը, վայրկենապես ցավազրկում են, հեռացնում են տագնապի ու վախի զգացումները: Ամենահայտնին բարբիտուրատային շարքն է:

Թմրանյութերի դասակարգման համակարգը ստեղծվել է 1971 թ.-ին ու մինչև օրս ահմարվում է ամենաարդիականն ու ամենաքննադատվողը: Դասակարգման հիմքում թմրանյութերի հասարակական հետևանքներն են և անհատի համար դրա վտանգավորության աստիճանը, որոնք բաժանված են A, B և C դասերի.

Class A – թմրամիջոցը չարաշահելու հավանականությունը մեծ ,
Class B – բժշկության մեջ օգտագործելը թույլատրված չէ,
Class C – նույնիսկ բժշկական հսկողության ներքո օգտագործելը վտանգավոր է:

Մինչդեռ պետական մարմինները թմրանյութերը դասակարգում են` ըստ դրանց պահպանման և վաճառքի դեպքում` նախատեսված պատժի աստիճանի:

Ամենավտանգավոր 20 թմրանյութերի ցանկը կազմել է բրիտանական Independent հեղինակավոր պարբերականը: Հաշվի է առնված դրանց վտանգավորությունը մարդու առողջության համար: 20 ամենավտանգավոր թմրանյութերի մեջ են նաև ալկոհոլը և ծխախոտը:

Ներկայացնում ենք «20 մահացուներից» առաջին եռյակը, որոնց օգտագործումը, հիշե’ք, քայքայում է ընտանիքներ և կործանում ազգեր:

Հերոին

Հերոինն արտադրվում է ընդհատակում, հիմնականում ունենում է դեղին կամ մոխրագույն երանգ և տարբերվում է տհաճ հոտով ու դառը համով, այդ պատճառով այն հաճախ խառնում են շաքարավազի հետ` փորձելով մեղմել դառնությունը: Ամբողջ աշխարհին հերոին սպասարկում են հիմնականում 6-7 տեղից. Հարավային Ամերիկայից` այսպես կոչված «ծովայինը», Հարավ-Արևելյան Ասիայից` «չմաքրած շաքարը», Մեքսիկայից էլ` «շագանակագույն մեքսիկացին» և «սև խեժը», որը մնացածից տարբերվում է քացախի յուրահատուկ համով:

Պատմություն

“BayerAG” ընկերությունը 1898 թվականին Համաշխարհային բժշկական կոնգրեսում հերոինը ներկայացնում է հարբուխ բուժող միջոց: Նույն ընկերությունը հայտնում էր նաև, որ դեղամիջոցը գործում է 4 անգամ ավելի արդյունավետ, քան ժամանակի ցանկացած այլ դեղամիջոց: Ավելին, մասնագետները փորձարկումներից հետո բացահայտեցին, որ նոր դեղամիջոցն առաջացնում է նաև զգացմունքային ուժեղ, նույնիսկ «հերոսական» աճ, և ահա այստեղից էլ ամենաարգելված թմրանյութն ստացավ իր անունը (heroisch և գերմ. հերոսական): Մինչև 1913 թվականն այն վաճառվում էր բոլոր դեղատներում, առանց բաղադրատոմսի, իսկ հետո բժիշկները սկսեցին նկատել, որ հիվանդներն ավելի մեծ քանակությամբ են ընդունում, քան անհրաժեշտ է: Հերոինի վաճառքն ու օգտագործումն արգելվեց 1924-ին: Այդուամենայնիվ, 1925-1930 թթ. աշխարհում վաճառվեց 30 տոննա հերոին, իսկ Գերմանիայում այն դեղատներում դեղատոմսով վաճառվում էր մինչև 1971 թվականը:

Օգտագործումը և «զգացումները»

Հերոինը «քաշում են», ծամում և ծխում, բայց «ընդունելու» ամենատարածված միջոցը ներերակային սրսկումն է: «Թմրել» կարելի է նույնիսկ 1մգ-ից, չնայած միանգամյա դեղաչափը 10-50 մգ է: «Կյանքից ձեռ քաշած» թմրամոլները «ծակվում են» մինչև 2 գրամ: Հերոին երբեք չփորձած մարդու համար 60-200 մգ-ը կարող է մահացու լինել: Հերոինն արյամբ շատ արագ անցնում է ուղեղ և վերածվում է մորֆիի մոլեկուլների` առաջացնելով նեյրոնների էլեկտրամագնիսային գրգռում: Օրգանիզմը, նյարդային բջիջների զանգվածային մահացումներից խուսափելու համար, սկսում է արտադրել էնդոմորֆինների մեծ քանակություն: Էնդոմորֆինները կամ «հաճույքի հորմոններն» առաջացնում են թուլացման ալիք, որպեսզի նյարդային բջիջները պաշտպանեն «վառվելուց»:

Ամերիկացի գրող Վիլյամ Բերոուզն իր «Թմրամոլը» սիրավեպում այսպես է նկարագրում այդ «ապրումները».

և Հերոինը թուլացնում է` տալով հաճույքի ու հանգստության զգացում, որը, չափաբաժնից կախված, տևում է 5-10 րոպե: Բայց հերոինի ընդհանուր ազդեցությունը կարող է տևել մինչև 5 ժամ:

Վնաս /կախվածություն / ախտորոշում / բուժում

Հերոինը երեք անգամ օգտագործելը հանգեցնում է ֆիզիկական կախվածության, իսկ 30-45 օր օգտագործելուց հետո կախվածությունն այնպիսին է, որից կարող են «բուժել» միայն բժշկական օգնությամբ: «Թմրանյութային սովը» սկսում է ընդունումից 5-10 ժամ անց 7 բաժանվում է մի քանի փուլերի: Առաջին փուլի ժամանակ տիրում է վատ տրամադրություն, նյարդայնություն, բիբերը լայնանում են, սկսվում է հազ, դողէրոցք, մեծ քանակությամբ թքարտադրություն, մարմինը պատվում է քրտինքով: Երկրորդ փուլը սկսվում է 2-3 օրից, ձգվում են մեջքի և վերջույթների մկանները, առաջին փուլի պատկերը խորանում է, հայտնվում է նաև տագնապի զգացողություն, կորում է ախորժակը: Վերջին փուլը, որը տևում է մինչև կես տարի, արտահայտվում է ճնշվածությամբ, անքնությամբ, ախորժակի բացակայությամբ և օրգանիզմի ընդհանուր պասիվությամբ:

Անընդհատ ընդունելիս երակների վրա սկսվում են կապտուկներ հայտնվել, թարախակալում են մաշկի նուրբ հատվածները, անբուժելի վնասվում է ստամոքսը: Եթե դիտել եք Դարեն Արանովսկու “Requiem for a Dream” ֆիլմը, այդ կադրերը թերևս երբեք չեք մոռանա:

Բուժման «հեգնանքն» այն է, որ թե Մեթադոնը (Methadon), թե Սուբութեքսը (Subutex), թե Սուբուքսոնը (Suboxon) ունեն օփիումային հիմք, որն ունի հերոինը, պարզապես այս դեղերից կախվածությունն ավելի քիչ է, և սրանք փակում են մորֆիի մուտքն ուղեղ:

Կոկաին

Կոկաինն առանց հոտի, դառը, սպիտակ բյուրեղափոշի է: Նման է ձյան, հանդիպում է նաև մածուկի տեսքով: Ստանում են հարավամերիկյան «կոկա» բույսից (eryhoxylum coca): Բույսի տերևները նավթով մշակում են և ճզմում մինչև մածուկի վիճակին հասցնելը: Հետո մածուկային զանգվածը մշակում են աղաթթվով, որի հետևանքով ստացվում է աղանման զանգված` կոկաինի հիդրոքլորիդ: Այդ «աղն» էլ գնում է վաճառքի: Կոկաինում աղի քանակությունը, մշակման որակից և ձևից կախված, 10-40% է:

Պատմություն

Eryhoxylum соса-ն դեռ վաղ ժամանակներից հայտնի է որպես ամենաուժեղ հոգեմետներից մեկը: 3.000 տարի առաջ Լատինական Ամերիկայում ապրող ինկերն այդ բույսի տերևներն օգտագործում էին որպես ուժեղ կարգավորող, իսկ 1505 թվականին դրանք Ամերիգո Վեսպուչիի «թեթև ձեռքով» հասան Եվրոպա:

Լաբորատոր պայմաններում դրանք առաջին անգամ սինթեզվել են Գերմանիայում, 1859 թվականին: 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը կոկաինը համարվում էր «հրաշք դեղամիջոց», որի շնորհիվ պետք է բուժվեին թոքաբորբը և մարսողական համակարգի խախտումները: Կոկաինի մոլի երկրպագուներից էր հոգեվերլուծության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը, որը ոչ միայն պրոպագանդում էր այն որպես դեպրեսիայի և իմպոտենցիայի դեմ դեղամիջոց, այլև օգտագործում էր անձամբ:

1886 թվականին, երբ Eryhoxylum coca-ի տերևները սկսեցին ավելացնել Coca-Cola-ի բաղադրության մեջ, աճեց ոչ միայն ըմպելիքի վաճառքի ծավալը, այլև կոկաինի ճանաչումը: Եվ միայն 1903 թվականին ընկերության ղեկավարությունը տեղի տվեց հասարակական կարծիքին և որոշեց այն այլևս չօգտագործել իր բաղադրատոմսում:

1980-ական թվականներին հայտնաբերվեց կոկաին ստանալու ավելի էժան տարբերակ, կոկաինի աղերը իսառնում էին կերակրի աղերի հետ` լուծելով ջրի մեջ: Առաջացած մածուկը չորացնում էին: Ստացվում էին տերևիկներ, որոնք հնարավոր էր ծխել: Նորամուծությունը շատ արագ մեծ տարածում գտավ երիտասարդության շրջանակում, և այն սկսեցին անվանել «քրեք»:

Օգտագործումը և «զգացումները»

Կոկաինի օգտագործման առավել տարածված եղանակը քթով ներքաշելն է: Փոշին լցնում են հարթ մակերեսի վրա և բաժանում են, այսպես կոչված, «ուղիների», որից հետո հատուկ ձողիկով կամ խողովակաձև կլորացված թղթադրամով դրանք հերթով «քաշում են»: Այս դեպքում նյութն արյան մեջ է անցնում քիթ-կոկորդային արյունատար անոթներով: Երբեմն այն քսում են ատամներին կամ ուղղակի կուլ տալիս: Սակավ տարածված և առավել վտանգավոր տարբերակ է
դրա ներերակային ներարկումը (հիմնականում վերաբերում է «սփիդբոլներին» և «սփիդերին», որոնք հերոինի և կոկաինի խառնուրդ են):

«Քրեքը» ծխելու համար այն կամ այրում են փայլաթղթի վրա, կամ օգտագործում են հատուկ հարմարանքներ՝ տարատեսակ ծխամորճերի և «բուլբուլյատորների» տեսքով:

Կոկաինի սովորական «բաժինը» (30-50մգ) առաջացնում է հարբածության էֆեկտ, որը տևում է մոտ 1 ժամ: Քրեքի դեպքում` մոտ 20 րոպե: Մահացու չափաբաժինը 0,5-1գ է: Կոկաինը նվազեցնում կամ ամբողջապես զգայազրկում է նյարդային վերջույթները` թմրեցնելով դրանք: Այն ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա: Անցնելով արյան մեջ` կոկաինն առաջացնում է նախ` ցնծություն և սուր գրգռվածություն, այնուհետև նույնպիսի սուր հոգնածություն: Արդյունքը երևում է ընդունելուց անմիջապես հետո և տևում է 1 ժամից ավելի: Ընդունողը զգում է էներգիայի ուժեղ ներհոսք, թարմություն և ուղեղի ակտիվացում, սակայն դա նրան ընդամենը թվում է, քանի որ իրականում կտրուկ թուլանում է նրա մարմնի կառավարումը և շարժումների կոորդինացումը: Ընդհանրապես, կոկաինային հարբածությունը բնութագրվում է արտասովոր ինքնավստահությամբ: Ուժեղանում են տեսողական ռեակցիաները. «ընդունողն» սկսում է հատուկ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի դետալներին: Միևնույն ժամանակ նա անջատվում է իրականությունից` իրադարձություններին մասնակցելով որպես 3-րդ անձ, հանդիսատես: Այդ գերզգայունությունը, շատերի կարծիքով, սեքսի ընթացքում ուժեղացնում է զգացումները: Այդ վիճակում մարդը չափազանց դյուրագրգիռ է, և չնչին բաներ կարող են ազդել նրա տրամադրության վրա: Նաև ցանկություն է առաջանում կրկնել գործողությունը:

Վնաս / կախվածություն / ախտորոշում / բուժում

Կոկաինի երկարատև օգտագործումն առաջացնում է երկարատև դեպրեսիա, անքնություն, իմպոտենցիա և աղեստամոքսային տրակտի խախտում: Կախվածությունն ավելի է ուժեղանում «քրեքի» տեսքով այն ծխելիս` հեշտությամբ ներծծվելով թոքերի արյունատար անոթների մեջ և ավելի արագ անցնելով ուղեղ: Հիվանդության նշաններն են գունատ մաշկը, արագացված պուլսը, բիբերի լայնացումը, ուժեղ քրտնարտադրությունը և մարմնի բարձր ջերմությունը: Կոկաինի գերչափաբաժնի դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու արդյունավետ միջոցներ դեռ չեն գտել:

Բարբիտուրատներ

Բարբիտուրատը սառույց հիշեցնող, անգույն բյուրեղների զանգված է, որը դժվար է լուծվում սառը ջրում:

Պատմություն

Բարբիտուրային թթուն առաջին անգամ սինթեզել է հայտնի քիմիկոս Ադոլֆ ֆոն Բայերը 1863 թվականին: Նյութի հայտնագործումը համընկավ Սբ. Բարբարայի օրվա հետ, այստեղից էլ անվան առաջին մասը, իսկ երկրորդ մասը գալիս է անգլերեն “urea” (միզապարկ) բառից: Բժշկության մեջ սկսեց լայնորեն կիրառվել 1903 թվականից մինչև 60-ականները` որպես հանգստացնող և քնաբեր միջոց: Վաճառքի աճի հետ սկսեցին ավելանալ նաև բացասական հետևանքները, ի հայտ եկան դեղամիջոցից կախվածության բազմաթիվ դեպքեր: 70-ականներից նյութը որպես դեղամիջոց գրեթե չի օգտագործվում, այն փորձում են փոխարինել ավելի թեթև և անվնաս ցավազրկողներով: Այսուամենայնիվ, բարբիտուրատը մինչև այսօր օգտագործվում է արագ անեստեզիայի համար:

Օգտագործումը և «զգացումները»

Օգտագործում են ներերակային, ներմկանային, հաբերի և մոմերի տեսքով: Մոմիկային ընդունումը տարածվածներից մեկն է, քանի որ շատ դանդաղ է լուծվում, մինչդեռ միանգամից աղիներում հայտնվելով` ավելի արագ է ազդում: Սրսկումային տարբերակն ամենավտանգավորն է: Մահացու չափաբաժինը մեծահասակի համար համարվում է 4-5 գրամը, իսկ փոքրերի համար` 1-2 սովորական քնաբեր հաբը: Զգայուն օրգանիզմի համար «կբավարարի» նույնիսկ 1-2 գրամը: Ազդեցությունն սկսվում է 15-40 րոպեից հետո, տևում է 6-12 ժամ: Շատ նման է ալկոհոլայինին, մեծ չափաբաժինները հանգստացնում են և թուլացնում մկանային համակարգը: Ի տարբերություն օփիատների, այս պատրաստուկը չի առաջացնում վառ արտահայտված էյֆորիա, փոխարենը մարդուն տալիս է առողջ, ինչ-որ տեղ նույնիսկ մանկական քնի զգացում: Ընդհանրապես «մանկական»,«մանկության» գործոնն ամենագրավիչն է բարբիտուրատի մեջ: Բարբիտուրատը հիմնականում ընդունում են ցածր ինքնագնահատականով և ինքնասպանության հակում ունեցող մարդիկ: Ահա ինչպես է Վիլյամ Բերոուզն իր “Naked Լսոօհ”-ում նկարագրում այդ զգացումը.

և Բարբիտուրատն օգտագործողը վանում է մարդկանց: Նա չունի կոորդինացիա, երերալով է քայլում և ընկնում է աթոռներից, ննջում է խոսակցության կեսին, ուտելիքի մնացորդները նրա բերանից թքի հետ դուրս են թափվում: Նա ամաչկոտ է, մրթմրթան և հիմար…

Երկար ընդունումը բերում է ցրվածության, նյարդային համակարգի խախտման, հիշողության և ուշադրության կորստի: Մարդու դեմքից «անհետանում է» միմիկան, վնասվում են կռճիկները: Կախվածությունը շատ ավելին է, քան օփիատիկինը: Կախվածությունից ձերբազատումը շատ դանդաղ է ընթանում: Երրորդ օրից հետո սկսում են անքնություն, տագնապի զգացումներ, մկանային կծկումներ, փսխոց: Բուժումը կատարվում է հատուկ հիվանդանոցներում` չափաբաժինն աստիճանաբար պակասեցնելով:

Եթե առանց բժշկական խորհրդի որպես ցավազրկող ընդունեք տարբեր բարբիտուրատներ, կարող եք գերչափաբաժնից խեղդվել սեփական փսխոցից կամ ուղղակի չարթնանալ: Գերչափաբաժնից «ոտքերը ձգելու» հավանականությունն աճում է, երբ դեղամիջոցը «ներմուծում են» սրսկելով:

Պիտեր ՄըքԴերմոտն իր “Lifeline” գրքում նկարագրում է «հրաժեշտի փուլերը».

և Սկզբում մի քիչ խմում եք, որ քնեք: Հետո ընդունում եք Նեմբուտալի (բարթիտուրատ) հաբեր և մի քիչ էլ վրայից նորից խմում եք, որ դեղամիջոցը շուտ ազդի: Ինչ-որ ժամանակ հետո մոռանում եք` ընդունե՞լ եք քնաբեր, թե՞ ոչ, և համենայնդեպս, 2 հատ էլ եք ընդունում: Առավոտյան գտնում են Ձեր դիակը:
Եթե նույնիսկ չեք խեղդվել սեփական փսխումից, Ձեր շնչառությունը հետզհետե դանդաղել է և դադարել…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Գրել կարծիք