ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը ԿԳԲ-ում ունեցել է մականուն

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը ԿԳԲ-ում ունեցել է մականուն

Նորվեգիայի նախկին վարչապետը երիտասարդ ժամանակ շփումներ է ունեցել խորհրդային գաղտնի ծառայության հետ:

2014 թվականի հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Նա փոխարինել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որը նախկինում Դանիայի վարչապետն էր:
gr

Յենս Սթոլթենբերգը Հյուսիսատլանտյան Դաշինքը գլխավորում է նոր իրավիճակում: Ի տարբերություն Ռասմուսենի, նրան բաժին է հասել ուկրաինական ճգնաժամ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ծայրահեղ լարվածություն:

nato-1 (1)

Հայաստան-ՆԱՏՕ

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցում են հիմնականում ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարթակում ամենաակնառուն խաղաղապահ առաքելությունն է: Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ ՆԱՏՕ-ի հետ գործակցում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրով, ցանկանում է խորացնել հարաբերությունները, բայց չի ձգտում անդամակցել այդ կազմակերպությանը: Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունների մեկնարկը տրվեց հենց անկախության տարիների սկզբում` 1992թ.-ին: Այդ ժամանակ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, որը 5 տարի անց վերանվանվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ: Հայաստանում անցկացվել է ԳհԽ Համատեղ Աղեղ և Համատեղ Նիզակակիր զորավարժությունները:

  • 1992 Հայաստանը միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին:
  • 1994 Հայաստանը միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին:
  • 2002 Հայաստանը դարձավ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ:
  • 2004 Հայաստանի 34-հոգանոց խաղաղապահ դասակը մեկնեց Կոսովո:
  • 2004 Հայաստանը հիմնեց մշտական դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում:
  • 2005 ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատեց ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:
  • 2006 Հայաստանում նշանակվեց ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպան:
  • 2007 Երևանում պաշտոնապես բացվեց ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:
  • 2008 Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով մեկ վաշտ:

Գրել կարծիք