«Նիրվանայի» ամենահայտնի սինգլը ծնվեց կատակի արդյունքում

«Նիրվանայի» ամենահայտնի սինգլը ծնվեց կատակի արդյունքում

«Նիրվանային» ճանաչում և հաջողություն բերած երգը խմբի անդամները սկզբում լուրջ չընդունեցին:

«Nevermind» ալբոմի թողարկումից մի քանի շաբաթ առաջ ամերիկյան «Նիրվանա» ռոք-խմբի առաջատար երգիչ, կիթառահար Կուրտ Քոբեյնը խմբին է ներկայացնում մի երգ` «Smells like teen spirit»: «Teen spirit»-ը «Mennen» դեզոդորանտի անվանումն էր։ Այդ ժամանակ Քոբեյնը հորինել էր միայն րիֆի մասը և կրկներգը։ Խմբի անդամները կարծեցին, որ դա կատակ է։ Դրան ի պատասխան` Քոբեյնը ստիպեց խմբակիցներին երգը ավելի արագ տեմպով նվագել։ Ընթացքում բաս-կիթառահար Նովոսելիչը, կարծես ինչ-որ բան կանխազգալով, առաջարկեց ավելի դանդաղ նվագել։ Արդյունքում ծնվեց ռոք-երաժշտության ամենահայտնի ու հեղափոխական երգերից մեկը։

Գրել կարծիք