Orange-ի 5-րդ տարեդարձն ու նոր` հեղափոխական առաջարկը

Orange-ի 5-րդ տարեդարձն ու նոր` հեղափոխական առաջարկը

5-րդ տարեդարձին Orange-ը տրամադրում է նաև անվճար ինտերնետ իր բոլոր բաժանորդներին:

Ուղիղ 5 տարի է անցել 2009թ. նոյեմբերի 5-ից, երբ Orange-ը մեկնարկեց իր ծառայությունները Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Այսօր իր ծննդյան 5-րդ տարեդարձի առթիվ` Orange-ը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել իր բոլոր բաժանորդներին, ամփոփել կատարված աշխատանքների արդյունքները և ներկայացրել իր նոր « Ընդհանուր Ինտերնետ» հեղափոխական առաջարկը:

«Ընդհանուր Ինտերնետ» առաջարկը թույլ է տալիս Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 կամ ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդներին, ովքեր օգտվում են նաև Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ ամսական բաժանորդագրությունների ձայնային ծառայութուններից, իրենց գերարագ ինտերնետի ծավալն օգտագործել ոչ միայն համակարգչից այլ նաև սմարթֆոններից՝ միանգամայն անվճար: Այս հնարավորությունն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Orange-ի ցանկացած խանութ:

orange

«Օրանժ Արմենիան իր ծառայությունները մեկնարկել է 5 տարի առաջ այս՝ ընթացքում հայկական հեռահաղորդակցության շուկայում խթանելով ընտրության ազատությունը, հեղափոխելով ինտերնետի ու ձայնային ծառայությունների շուկան և այս ծառայությունները շքեղության առարկայից վերածելով բոլորի համար հասանելի ու մատչելի հնարավորության: Այս 5 տարիների ընթացքում Orange-ը դարձել է հայ հասարակության լիիրավ անդամ՝ իր վարած կորպորատիվ պատասխանատվության քաղաքականությամբ ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման հարցում ստեղծված 800 աշխատատեղերի, ավելի քան 103 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրումների և պետական բյուջե 49 միլիարդ ՀՀ դրամի վճարումների միջոցով իր ունեցած: Այսօր մենք շնորհավորում ենք մեր բաժանորդներին և շնորհակալություն հայտնում իրենց վստահության և հավատարմության համար: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մեր ծննդյան տարեդարձի առթիվ նաև ուրախ ենք մեր բաժանրդներին մատուցել ևս մեկ անակնկալ և ներկայացնել նրանց մեր նոր հեղափոխական առաջարկը: Այսուհետ, մեր «Ընդհանուր Ինտերնետ» առաջարկի շնորհիվ սմարթֆոնի միջոցով կարելի է անվճար օգտվել ինտերնետից», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

orange3

«Այսօր մենք խոսեցինք մեր անցած 5 տարիների, մեր ձեռքբերումների և մեր կողմից կատարված փոփոխությունների մասին: Այսօր ուրախ ենք մեկնարկել մեր կայքը, որը ներկայացնում է Orange-ի 5 տարիների պատմությունը: Մենք միշտ գնահատել ենք մեր բաժանորդների կարծիքը, այդ պատճատով կայքում նախատեսել ենք հատուկ բաժին, որտեղ յուրաքանչյուրը կարող է մեզ հետ կիսվել իր գաղափարներով և մտքերով՝ այն մասին, թե ինչպես Orange-ը կարող է փոխել վաղվա օրը: Լավագույն 5 գաղափարների հեղինակները Orange-ի կողմից կստանան հատուկ նվերներ: Մենք խրախուսում ենք Orange-ի, ինչպես նաև այլ օպերատորների բոլոր բաժանորդներին մինչև նոյեմբերի 30-ը այցելել կայք, կիսվել մեզ հետ իրենց գաղափարներով և օգնել մեզ փոխել ապագան», – ասաց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

orange4

5-րդ տարեդարձի շրջանակում Orange-ը տրամադրում է նաև անվճար ինտերնետ իր բոլոր բաժանորդներին: Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են ակտիվացնել իրենց «Շնորհակալություն» նվեր-փաթեթը՝ ուղարկելով «5» թիվը 0505 կարճ համարին, և ստանալ 5 օր վավերականության ժամկետով 100ՄԲ բջջային ինտերնետ: Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները՝ ի լրումն իրենց ամսական ներառված գերարագ ինտերնետի ծավալի, կստանան 30 օր վավերականության ժամկետով հավելյալ 1ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդները նոյեմների 5-ին կկարողանան իրենց անսահմանափակ ինտերնետից օգտվել կրկնակի բարձր արագությամբ:

Գրել կարծիք