15-ամյա տղան զարմացնում է իր վոկալով` կատարելով Օտիսի բարդ երգերից մեկը

15-ամյա տղան զարմացնում է իր վոկալով` կատարելով Օտիսի բարդ երգերից մեկը

Օտիս Ռեդինգը մահացավ 26 տարեկանում, բայց մեկընդմիշտ մնաց սոուլի պատմության մեջ: Նրա երգերը մինչև հիմա ակտուալ են և պահանջված:

Սոուլ երաժշտության ամենակարկառուն դեմքերից մեկը` Օտիս Ռեդինգը մահացել է ընդամենը 26 տարեկանում` 1967-ին ավիավթարից, սակայն հասցրել թողնել հարուստ ժառանգություն և գրանցվել ամերիկյան երաժշտության պատմության գրքերում։ Ռեդինգի «(Sittin’ On) The Dock of the Bay» երգը, որն ունի բավականին սուր սոցիալական ենթատեքստ, դարձավ առաջինը, որը նրա մահից հետո տեղ զբաղեցրեց Բիլբորդում։

Օտիսի ևս մեկ երգ` «Try a little tenderness»-ը նոր շունչ ստացավ Jay Z-ի և Kanye West-ի համատեղ վերամշակումից հետո: Բավական լուրջ վոկալային տվյալներ պահանջող այս բարդ երգը հնչեց նաև Britain’s Got Talent-ի բեմում. այն երգեց ընդամենը 15 ամյա Ջեյմս Սմիթը։ Դժվար է բացասական գնահատական տալ, դատեք ինքներդ։

Գրել կարծիք