Մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու նոր, ամենահեշտ տարբերակը

Մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու նոր, ամենահեշտ տարբերակը

Գլուխ կոտրելու անհրաժեշտություն այլևս չկա, մաթեմատիկական խնդիրները ձեր փոխարեն կլուծի նոր հավելվածը:

haykuhiՆոր ստեղծված PhotoMath հավելվածը բարդ մաթեմատիկակական հավասարումներ է լուծում` վայրկյաններում: MicroBlink ընկերության թողարկած PhotoMath-ը նկարելով և սքանավորելով մաթեմատիկական հավասարումները, տալիս է ճիշտ պատասխաններ: Պետք է միայն սմարթֆոնի տեսախցիկը պահել հավասարման վրա, ծրագիրը կսքանավորի այն, կգտնի ճիշտ պատասխանը: Լուծումն էլ կներկայացնի` քայլ առ քայլ: Հավելվածը իր բազայում հայտնաբերում է թվերը, դրանց բանաձևերը, հետո միայն` կատարում հաշվարկ։

 

PhotoMath-ը ճանաչում է միայն տպագիր գրված հավասարումները: Գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, աստիճան, արմատ. այս ամենից բացի ծրագրով կարելի է լուծել նաև պարզ գծային հավասարումներ: Ծրագիրը ստեղծվել է 3 տարում,բայց նախագծողները պատրաստվում են թարմացնել PhotoMath-ը, այն կներառի նոր գործառույթներ:

Հավելվածը օգտակար կլինի հատկապես դպրոցականների և ուսանողների համար, բայց մտավախություն կա, որ այն կիջեցնի ուսանողների գիտելիքների մակարդակը: Հավելվածը անվճար է, գործում է iOS և Windows Phone համակարգերի համար: Android տարբերակը կթողարկվի ավելի ուշ:

 

Գրել կարծիք