Ո՞ւմ մասին է Փինք Ֆլոյդի  հայտնի 9-մասանոց ստեղծագործությունը

Ո՞ւմ մասին է Փինք Ֆլոյդի հայտնի 9-մասանոց ստեղծագործությունը

Երաժշտության պատմության հեղափոխական, հիփսթեր` նախքան հիփսթերության մոդայիկ լինելը… Փինք Ֆլոյդի հիմնադիր Սիդ Բարեթի առեղծվածային պատմությունը, կերպարանափոխությունն ու նոր երգի ծնունդը…

Երաժիշտ Սիդ Բարեթը նաև նկարիչ էր։ Եվ ինչպես հաճախ պատահում է չափազանց տաղանդավոր մարդկանց հետ, Բարեթը ինչ-որ պահի սկսում է չարաշահել թմրամիջոցները:

barrett-syd 2

Արդյունքում հոգեկան խանգարում է ստանում ու լքում խումբը։ Նրան փոխարինում է Դևիդ Գիլմորը։ 1975թ. հունիսի 5-ին, երբ խումբը ձայնագրում էր իր «Wish you were here» հայտնի ալբոմը, ստուդիա է մտնում սափրած գլխով ու ունքերով գեր տղամարդ։

Syd Barrett

Գիլմորն ու ընկերները միայն որոշ ժամանակ հետո են հասկանում, որ դա իրենց ճանաչած երկարամազ ու նիհար Սիդն է։ Տեսարանը այնքան է հուզում արցունքները չզսպող ֆլոյդցիներին, որ արդյունքում ծնվում է «Շողա՛, խելագար ադամանդ»-ը`  նվիրված Բարեթին։

Գրել կարծիք