10 հարց, որոնք հունից կհանեն քաղաքական գործիչներին

10 հարց, որոնք հունից կհանեն քաղաքական գործիչներին

Քաղաքական գործիչներին նյարդայնացնելու 10 հարց Շաքե Ղազարյանից: Աշխատում են առանց վրիպումի:

Ինչքան քաղաքական ուժ, այնքան «տաբու»: Ինչքան տաբու, այդքան նյարդայնանալու առիթ: Ինչքան նյարդայնացած գործիչ, այդքան նյութ: Հենց այդ թեժ պահերին է, որ պատգամավորը  հենց լրագրող է տեսնում` դիմում է  «փախուստի»: Արագ քայլքը, միևնույն է, քաղաքական գործչի օգտին չէ. ինչքան խուսափի հարցից, այդքան նյութն ավելի լավը կլինի: Չխուսափի հարցից, նյութն էլի լավը կլինի: Եվ այսպես, ինչպես հունից հանել քաղաքական գործիչներին: Շատ չէ` 10 հասարակ հարց:

ՀՀԿ-ական պատգամավորներին` կոալիցիայի փլուզումից հետո

Բացակա հանրապետականներին կհասցնե՞ք զանգել-կանչել: Օրինագծի ընդունումը չի՞ տապալվի:

ԲՀԿ պատգամավորներին` ԱԺ-ում հայտնվելու հենց առաջին օրվանից

Ծառուկյանը ո՞ւր է: Ե՞րբ է նիստի գալու:  Ո՞նց եք հասցնում համատեղել բիզնեսն ու պատգամավորական գործունեությունը:

ՀՅԴ-ին

Դաշնակցությունը մի ժամանակ Քոչարյանի կցորդն էր, հետո` ՀՀԿ-ի: Հիմա ՀՅԴ-ին մեղադրում են քառյակին «գցելու» համար: Տեսանելի ապագայում Դաշնակցությունը ո՞ւմ կցորդը կլինի:

Ժառանգության պատգամավորներին

Այսօ′ր ո՞վ է խմբակցության ղեկավարը:

ՀԱԿ-ին

Հիմա ՀԱ՞Կ, թե՞ ՀԱԿԿ:  ՀԱԿ խմբակցությունում քանի՞ պատգամավոր ՀԱԿ-ի հետ գործ չունի:

ՕԵԿ-ին, երբ կոալիցիայի մեջ էր

Քվեարկության ընթացքում առաջնորդվում եք Արթուր Բաղդասարյանի՞, թե՞ ՀՀԿ-ի ասածով:

Արթուր Բաղդասարյանը ե՞րբ է ԱԺ նիստին մասնակցելու: (Որոշ լրագրողներ «Օրինաց երկրով» այնքան չեն հետաքրքրվում, որ մոռանում են` Արթուր Բաղդասարյանը պատգամավոր չէ:)

ՀՀԿ կին պատգամավորների ամենացավոտ տեղը

Այս անգամ ո՞վ է գործուղման գնալու: (Հարցից հետո կռիվն ապահովված է` ոչ թե լրագրողի հետ, այլ գործուղման գնացող-չգնացողների)

Մանվել Գրիգորյանը «թուրք» բառը լսի, հայհոյանքը չի ուշացնի: Բայց այս շրջանում գեներալի ամբողջ բառարանը բացվում է մի դեպքում

Ռուբեն Գևորգյանի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկները», ասում են, մոտ 5 հազարն են: Դա այլընտրա՞նք է ԵԿՄ-ին:

Սամվել Ալեքսանյանին ու Մհեր Սեդրակյանին

Այս երկուսին հունից հանելու իմաստ չկա: Նրանք արդեն, որպես կանոն, նյարդայնացած են, լրագրողներից՝ նեղացած:

Սուրիկ Խաչատրյանին

Ե՞րբ եք ներողություն խնդրելու գործարար Սիլվա Համբարձումյանից` ծեծելու համար:

Գրել կարծիք