Պրոգրեսիվ ռոքը զարգացնողներն ու նրանց խմբի տարօրինակ անունը

Պրոգրեսիվ ռոքը զարգացնողներն ու նրանց խմբի տարօրինակ անունը

Մենեջերն առաջարկում էր իր կատվի անունը, բայց նրան սխալ հասկացան, ու ստացվեց անիմաստ բառակույտ:

60-ականների սկզբում ձևավորված «Procol Harum» անունով խմբի ոչ միայն երաժշտությունն է մի փոքր սյուր (լավ իմաստով, իհարկե), այլև խմբի անվանումը։ Սկզբում խումբը կոչվում էր «The Paramounts», սակայն մենեջերը հորդորում է փոխել անունը։ Հեռախոսային քննարկման ժամանակ մենեջերն առաջարկում է իր կատվի անունը` «Procul Harun», որը թարգմանաբար նշանակում է «ամեն ինչից հեռու», սակայն վատ կապի պատճառով խմբի անդամները լսում են «Procol Harum»` ոչ մի իմաստ չունեցող բառակապակցությունը։

Նրանց ամենահայտնի երգն է «A whiter shade of pale» – ը` մի քիչ Բախ, տարօրինակ տեքստ և աշխարհի ամենաչհոգնեցնող հիթը պատրաստ է։

Գրել կարծիք