Աշխարհի ամենաժլատ հարուստները. Ով ինչի վրա է տնտեսում

Աշխարհի ամենաժլատ հարուստները. Ով ինչի վրա է տնտեսում

Ունենալով միլիոններ` նրանք հաշվում են ամեն կոպեկը, սակարկում և զեղչեր պահանջում:

finansԱմերիկուհի հանճարեղ ֆինանսիստ Հենրիետա Հոուլենդ Գրինն իր մահից հետո մեծ կարողություն է թողել: Չիկագոյում ունենալով թաղամասեր` նա ապրում էր էժանագին վարձու տներում և մարտկոցի վրա էր ճաշը տաքացնում: Նրա որդու ոտքը ստիպված եղան անդամահատել, քանի որ «խնայող» Հենրիետտան օրեր շարունակ անվճար հիվանդանոց էր փնտրում: Իր մահկանացուն նա կնքեց 82 տարեկանում սրտի կաթվածից` իմանալով, որ տնային աշխատողը թանկ գնով կաթ է գնել:

 

gettyՆավթային մագնատ Ջոն Պոլ Գետին աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր: 30 տարի առաջ իր սեփական առանձնատանը նա հյուրերի համար վճարովի տակսոֆոններ է տեղադրում: Երբ թոռանն առևանգում են, Ջոնը հրաժարվում է փրկագին վճարել: Միայն այն բանից հետո, երբ նրան ուղարկում են թոռան ականջից մի կտոր, նա հանցագործների հետ բանակցում է և նշված փրկագնից 6 անգամ քիչ է վճարում:

 

rausingՓաթեթավորման նյութեր արտադրող սկանդինավյան ընկերության հիմնադիր միլիարդատեր Հանս Ռաուսինգը՝ 8 մլրդ. դոլլար կարողությամբ, հայտնի է խանութներում գները սակարկելու իր սովորությամբ: Այդպես նա տարիներ առաջ ձեռք է բերել 12 տարվա օգտագործված «Նիվա» մակնիշի ռուսական մեքենա:

 

kampradԱմենահարուստ շվեդացի Ինգվար Կամպրադն իր սկբնական ունեցվածքը կուտակել է դեռ դպրոցական տարիներին: Նա գնում էր օգտագործված գրենական պիտույքներ և վերավաճառում համադասարանցիներին: Նա երթևեկում է քաղաքային տրանսպորտով և սնվում էժանագին ռեստորաններում: Իր ենթականերին Կամպրադը ստիպում է գրել թղթի երկու երեսին, իսկ նրա աշխատանքային աթոռն ավելի քան 30 տարվա է:

winnerԿինոռեժիսոր Մայքլ Ուիներն, ում կարողությունը գնահատվում է 72 միլիոն դոլար, միևնույն փոստային ծրարներն օգտագործում է մի քանի անգամ, իսկ վերջացած ատամի մածուկի տուփը կտրում է, որպեսզի օգտագործի մնացորդները:

 
the lastԲրիտանացի միլիոնատեր Նիկոլաս ֆոն Հոոգստրատենի ունեցվածքը գերազանցում է ավելի քան 800 միլիոն դոլարը: Այդուհանդերձ, նա չորացնում է օգտագործված թեյի տուփերը կրկին թեյ պատրաստելու համար:

Ունենալով միլիոններ` նրանք հաշվում են ամեն կոպեկը, սակարկում և զեղչեր պահանջում: Իսկ գիտե՞ք ինչու, որովհետև չկան մեծ և փոքր փողեր, կա ուղղակի փող: Օգտագործման կանոններն էլ նույնն են:

Գրել կարծիք