Երկրպագուհիներ, որ ստիպեցին Ռոբի Ուիլյամսին դադարեցնել երգը

Երկրպագուհիներ, որ ստիպեցին Ռոբի Ուիլյամսին դադարեցնել երգը

Ռոբի Ուիլյամսն ու նրա «Supreme» երգը երկրպագուների վրա թմրանյութի պես են ազդում: Բեմից ներքև գտնվողները կորցնում են սթափությունը ու, ինչ ասես, որ չեն անի:

Ռոբի Ուիլյամսի «Supreme» երգը գրվել է Գլորիա Գեյների հայտնի «I will survive»-ի հիման վրա։ Տեսահոլովակում Ռոբին ավտոմրցարշավորդի դերում է։ Բայց ավելի դիտարժան են նրա «live» համերգները, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է` բենդից մինչև հանդիսատես։ Դրայվի պակաս, հաստատ, չկա: Հայտնի չէ` հենց այդ դրայվի՞, թե՞ Ռոբիի խարիզմայի պատճառով Նեբուորթի հերթական ելույթի ժամանակ «Supreme»-ը կատարելիս մի քանի երկրպագուհի ծայրահեղ քայլի գնացին: Սա Ուիլյամսին անակնկալի բերեց ու ստիպեց մի պահ դադարեցնել երգն ու դիմել համերգը նկարահանող օպերատորին։ Ի՞նչ է կատարվում իրականում, ֆիքսել են տեսախցիկները, ուշադիր եղեք 1.47 րոպեից սկսած:

Գրել կարծիք