Էրիկ Քլեփթոնի՝ որդուն նվիրված երգի պատմությունը

Էրիկ Քլեփթոնի՝ որդուն նվիրված երգի պատմությունը

Ամենատխուր երգերի թոփ տասնյակն ու Էրիկ Քլեփթոնի անձնական ողբերգությունը:

2010թ. PRS for Music ընկերությունը հարցումների արդյունքում կազմեց տղամարդկանց լացեցնող երգերի թոփ-տասնյակը։ Առաջին տեղում «R.E.M.» խմբի «Everybody hurts» երգն էր:

Տասնյակում էին նաև Լեոնարդ Քոհենի «Hallelujah»-ն, Ռոբի Ուիլյամսի «Angels»-ը և այլ իսկապես հուզիչ երգեր։ Երկրորդ տեղում Էրիկ Քլեփթոնի «Tears in Heaven»-ն երգն էր:

Շատերն այն ասոցացնում են սիրային երգի հետ, սակայն իրականում Քլեփթոնը 1991թ. այն գրել է իր մահացած 4-ամյա որդու համար, ով 1990-ին դժբախտ պատահարի արդյունքում ցած էր ընկել Նյու Յորքի երկնաքերերից մեկի պատուհանից։ Համաձայնեք` այս պատմությունը իմանալուց հետո այլ կերպ ես սկսում լսել «Արցունքներ Դրախտում» երգը։

Գրել կարծիք