Սուրբ ծննդյան անիմացիոն բացիկ Samsung-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուրբ ծննդյան անիմացիոն բացիկ Samsung-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

74 սինքրոնացված սարքերով Samsung-ը ստեղծել է երազանքների աշխարհ, որը պատմում է փոքրիկ աղջկա տոնական երազը:

Հարավկորեական Samsung-ը մրցակից Apple-ից հետ չմնաց: Էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը ներկայացրել է տոնական անիմացիոն վիդեոբացիկ՝ միանգամից 74 միմյանց սինքրոնացված սարքերով՝ սմարթ ժամացույցներից մինչև կոր էկրանով խելացի հեռուստացույցներ: Գաղափարը մշակել է R/GA գործակալությունը:

maxresdefault

Տեսահոլովակի նկարագրությունում նշվում է, որ Samsung-ը 74 սինքրոնացված սարքերով ստեղծել է երազանքների աշխարհ, որը պատմում է փոքրիկ աղջկա տոնական երազը: Պատմությունը կառուցվել է Galaxy Tab S-ը, Galaxy Note-ը, Gear S-ն ու էլի մի քանի սարքերի միավորմամբ: Սամսունգը կոչ է արել մարդկանց իրականացնել սեփական երազները:

Հոլովակը սկսվում է քնած փոքրիկ աղջկանից, որի տոնական գուլպան փախնում է ու թռչկոտում Samsung-ի սարքերի մի էկրանից մյուսը: Հերոսուհին ընկնում է գուլպայի հետևից և հայտնվում տարբեր սարքերում՝ իրարից տարբերվող հեքիաթային իրավիճակներում: Հեքիաթն ունի բարի ավարտ՝ աղջիկը վերադառնում է սեփական տաքուկ անկողինը:

Ընկերությունը ներկայացրել է նաև հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել նման անիմացիոն մուլտ ստանալու համար:

Գրել կարծիք