Ինչպես մաքրել մաշկն ավելորդ ճարպից. Քսուքների գործածության հաճախականության մասին

Ինչպես մաքրել մաշկն ավելորդ ճարպից. Քսուքների գործածության հաճախականության մասին

Մաշկի խնամքի նրբությունները. Հետևեք newmag-ի խորհուրդներին և գեղեցիկ եղեք:

Ճարպագեղձերի ակտիվությունն առաջ է բերում մաշկային որոշ հիվանդություններ: Նման խնդիրներից խուսափելու համար պետք է օգտագործել դեմքի խնամքի պարագաներ: Կոսմետիկա արատադրողները առաջարկում են ամենատարբեր լոսյոններ, քսուքներ ու սկրաբ: Բայց որքանո՞վ են դրանք անվտանգ, արժե՞ արդյոք դրանք օգտագործել և ի՞նչ հաճախականությամբ:

Դեմքը խնամելու համար մասնագետները կարևոր երկու հարց են առանձնացնում:

Ինչպե՞ս խնամել

Մաշկից հեռացնել ավելորդ ճարպը: Սա մաշկը խնամելու ամենակարևոր պայմանն է: Ճարպը խցանում է ծակոտիները և նպաստում մաշկի չորանալուն ու բշտերի առաջացմանը: Ավելորդ ճարպի հետ պետք է հեռացնել նաև մաշկի մահացած բջիջները: Դա կարելի է անել սկրաբների ու լոսյոնների միջոցով:

Որքա՞ն հաճախ կարելի է օգտագործել այդ քսուքները

Հարցը անհատական է: Կախված մաշկի և սկրաբի տեսակից։ Որոշ սկրաբներ կարելի է ամեն օր օգտագործել, որոշներն էլ՝ շաբաթը մեկ կամ նույնիսկ ավելի հազվադեպ։ Դեմքի մաքրման համար նախատեսված միջոցներ գնելուց առաջ ուշադրություն դարձրեք դրանց բաղադրությանը: Դրանք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել: Եթե տեսնում եք` դեմքը մաքրվել է ճարպային շերտից, քսուք կարելի է օգտագործել շաբաթը մեկ: Եթե փոփոխություն չկա, օգտագործեք շաբաթը երկու անգամ, բայց ոչ ավելին:

Գրել կարծիք