6 քաղաքներ, որոնք վերևից նայելիս աստղի տեսք ունեն

6 քաղաքներ, որոնք վերևից նայելիս աստղի տեսք ունեն

Աստղաձև քաղաք հատակագծելիս ճարտարապետներն իրենց առջև տարբեր նպատակներ են դրել: Խնդիրը միայն էսթետիկ տեսքը չէր:

burtangeԲուրտանժ 53° 00′ 24″ հյուսիս, 7° 11′ 30″ արևելք

Բուրտանժը հոլանդական ամենագեղեցիկ ամրոցներից է: Քաղաքի հատակագիծը հնգաթև աստղի ձև ունի, ինչը հեշտացնում է պաշտպանությունն ու դժվարացնում հարձակումը: Նիդեռլանդների այս ամենահին ամրոցը հիմնադրվել է 1583-ին: Նիդեռլանդների ամենայուրօրինակ քաղաքներից մեկն է, մի քիչ հեռու Գերմանիայի սահմանից: Առ այսօր այն չի փոխվել:

 

 

 

almeida_portugalԱլմեիդա 40° 43′ 35″ հյուսիս, 6° 54′ 25″ արևմուտք

Ալմեիդան մունիցիպալիտետ է Պորտուգալիայում: Ընդհանուր մակերեսը 510 կմ2 է, բնակչությունը՝ 7,784 մարդ: Այս ամրոցը գտնվում է Գուարդ դաշտավայրում: Այս ամրոցի պարիսպները շատ ու շատ թշնամիների պարտություններ են տեսել:

 

 

 

 

martinՍուրբ Մարտին Դե Ռե 46° 12′ 11″ հյուսիս, 1° 22′ 04″ արևմուտք

Սբ. Մարտին Դե Ռե քաղաքը տեղակայված է Ռե կղզու հյուսիսային ափին: Այս կղզին ժամանակին Ֆրանսիայի և նրա վաղեմի թշնամի Բրիտանիայի կռվախնձորն էր: Սակայն ամրոցին սպառնում էին ոչ միայն արտաքին թշնամիները: 1621-1625 թթ. կրոնական պատերազմ է բռնկվում կաթոլիկների և բողոքականների միջև, ու կարդինալ Ռիշելյեն ստիպված է լինում ուժեղացնել ամրոցի պատերը, որպեսզի այն բողոքականների ձեռքը չընկնի:

 

 

PalmanovaՊալմանովա 45° 54′ 26″ հյուսիս, 13° 18′ 40″ արևելք

1593-ի հոկտեմբերի 7-ին Վենետիկի հանրապետության ղեկավարը հիմնադրեց նոր հեղափոխական բնակավայր՝ Պալմանովան: Այդ օրը հիշատակվում է նաև որպես եվրոպական զորքի հաղթանակի օր, երբ Օսմանյան թուրքերը Լեպանտո ճակատամարտում չարաչար պարտություն կրեցին: Օգտագործելով 16-րդ դարի լավագույն նորամուծությունները` քաղաքը կառուցողներն այն վերածել էին ինըթևանի աստղի: Պալմանովան հատակագծողներն անհրաժեշտ էին համարում հզոր քաղաք-ամրոց ունենալը, ինչը կապահովեր նրանց անվտանգությունը թշնամիներից, նաև թուրքերից:

 

naarlandՆաադեն 53° 00′ 24″ հյուսիս, 7° 11′ 31″ արևելք

Նաադենը մունիցիպալիտետ է Հոլանդիայի Գույ շրջանում: Սա նույնպես աստղաձև ամրոց է, որը շրջապատված է ժամանակի բոլոր հնարավոր պաշտպանողական միջոցներով՝ հաստ պատերով և ջրախանդակներով: Նաադենին քաղաքի տիտղոս է շնորհվել դեռևս 1300 թվականին: Այսօր այստեղ գտնվում է Հոլանդիայի ամրոցների թանգարանը:

 

 

 

goyokakuԳորյոկակու 41° 47′ 49″ հյուսիս, 140° 45′ 25″ արևելք

Քաղաքը կառուցվել է 1857-1864 թվականներին: Տեղակայված էր Հակոդատե նավահանգստի կենտրոնում՝ Հոկայդո կղզու վրա: Ուներ հնգաթև աստղի ձև, որի շնորհիվ թույլ էր տալիս մեծ թվով հրազեն պահել պատերի վրա, ինչը նախկինում հնարավոր չէր: Գիտնական Ռանգկակուն քաղաքը հատակագծելիս օգտագործել է ֆրանսիացի ճարտարապետ Վուբայի ոճի որոշ տարրեր: Այսօր Գորյոկակուն զբոսայգի է: Այն հռչակվել է պատմական հատուկ վայր: Այստեղ է գտնվում Հակոդատե քաղաքի թանգարանը: Գարնանը` մայիսին, այն հայտնի է դառնում իր ծաղկած բալենիներով:

newmag #07

Գրել կարծիք