Ընդդիմադի՞ր եք, թե՞ իշխանամե՞տ, թե՞… (հոգեբանական տեքստ)

Ընդդիմադի՞ր եք, թե՞ իշխանամե՞տ, թե՞… (հոգեբանական տեքստ)

ՆԱՐՆԻԿՈ-ն քաղթեստ է առաջարկում: Անկեղծ եղեք և պարզեք Ձեր քաղաքական կողմնորոշումը:

Թեստերի շնորհիվ արդեն պարզել ենք` որտեղ էր պետք ծնվել, ինչ մասնագիտություն ընտրել, ում սիրել, ինչ դիրքով սեքսով զբաղվել եւ անգամ` որ մուլտֆիլմի հերոսի հոգեւիճակն է մերի հետ համընկնում։ Մնում է, ի տարբերություն որոշ քաղաքական կուսակցությունների, կողմորոշվել` ընդդիմադիր եք, իշխանամետ, թե… ադեկվատ։ Եթե հասկացաք այս վերջին նախադասության ենթատեքստը, ուրեմն՝ այս տեքստը Ձեզ համար է։ Առա′ջ։

Արդյոք Դուք կուսակցական պատկանալիությունը մատնանշող կլոր շքանշան, փողկապ, սանրվածք կամ դեմքի արտահայտություն ունե՞ք։

ԱՅՈ

Պարզ է… կարող եք բաց թողնել մյուս հարցերը, միեւնույն է դրանց վերջնական պատասխանները կարող է տալ միայն Ձեր կուսակցության առաջնորդը, նրա մամուլի քարտուղարը կամ որեւէ կայքի տարածած անհայտ ֆեյսբուք օգտատեր։

Այս հարցին տված մյուս բոլոր պատասխանները թույլ են տալիս ենթադրել` դեռ ամեն ինչ կորած չէ։

Ձեր կարծիքով` ո՞վ է Ձեր կյանքը փոխելու կամ ո՞վ է ՄԵՐ ՓՐԿԻՉԸ։

1. ՆԱԽԱԳԱՀԸ (ընտրվածը, նախկինը, հիմնադիրը, մեր կուսակցությանը, գյուղխորհրդինը, ամերիկաներինը, պուտին ակումբինը կամ ՕԵԿ-ը)։

2. ՄԱԿԱՆՈՒՆներով հայտնի, միաժամանակ` դրանցից խուսափող, բայց ժողովրդի կողքին միշտ կանգնող մեծատառով անհատները։ Մասոնները, մորմոնները, Վանոն, տամպլիերները կամ Հայոց Արծիվները։

3. Ե՛ւ/կա՛մ ԵՄ-ն ե՛ւ/կա՛մ ՄՄ-ն (ընգծիր ինքդ)։

4. Մյուս ԲՈԼՈՐԸ` բացի քեզանից։

Ցանկացած պատասխանի դեպքում ոգեշնչված կարող եք անցնել մյուս հարցերին: Ադեկվատ մարդ լինելու Ձեր շանսերը նվազում են։

Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել, գրգռել, ստիպել ծխել կամ գեղեցիկ աղջկա fake-ով կրակոտ քաղաքական comment-ներ գրել։

1. Առավոտյան թերթերը` իրենց հավաստի լուրերով

2. Ուրբաթ երեկոների` «Հայկական ուրբաթները»

3. Օրվա ցանկացած ժամի` որեւէ երեքտառանոց կուսակցության մասին «կծող» կամ «ծախված» լուրի հանդիպելը

4. Երբ լսում եք կուսակցական, բացի դրանից` սեւահեր, շիկահեր կամ կարմրահեր եւ ամենակարեւորը` բղավող կանաց ելույթները

5. Երբ համազգեստավոր ու նկարահանող սարքերով մարդիկ օրենքով սահմանվածից ավելի են իրար մոտենում։

6. Մենուա Հարություննյանի status-ները

Տարբերակները շատ են, կարող եք՝ ընտրել ըստ Ձեր քաղաքական սանձարձակ նախասիրությունների։ Միայն թե մի պարտադրեք դա մյուսներին, հակառակ դեպքում` կկորցնեք ադեկվատ մարդու՝ Ձեր վաստակած բոլոր միավորները։

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

1. Եթե հարցերից որեւէ մեկին պատասխանել եք՝ ընտրելով առաջարկված տարբերակներից, շնորհավորում ենք, Ձեզ համար տարօրինակ չէ, որ մարդը կարող է իր կյանքը, հավատը, ժամանակը, էներգիան, մտավոր պոտենցիալը, մկաններն էլ նվիրել որեւէ քաղաքական մարմնի։ Կապ չունի «Ազատություն ռադիոկայանը» Ձեզ հեգնում է, թե` աջակցում, միեւնույն է, քաղաքականությունից խոսելիս, Դուք միշտ ոչ ադեկվատ մարդու տպավորություն կթողեք։

2. Եթե հարցերի պատասխանների տարբերակներից թեկուզ մի քանիսն են Ձեզ բնորոշ, ուշադրություն՝ ավելի շատ «Արմքոմեդի» նայեք: «Էբոլա» վիրուսից ավելի դաժան՝ քաղզոմբիությունը փորձ, տարիք, սեռ կամ եթե կուզեք` գենդեր, գիտական ցենզ ու ոչ էլ անգամ հումորի զգացում չի ճանաչում։ Մի խորը վերլուծական հոդված, մի օնլայն հեռարձակվող հանրահավաք, չի բացառվում` ֆինանսական «աննշան» օգնություն, եւ Դուք առաջին խմբում կհայտնվեք։

3. Եթե պատասխաններց ոչ մեկի հետ համաձայն չեք ու կարծում եք` անիմաստ ժամանակ եք ծախսել (անարխիստական քաղհումորի սիրահար լինելու դեպքում գոնե Վահրամ Սահակյան կկարդայիք), ցավոք, Դուք հայտնվել եք «Կարմիր գրքում»։ Ինչպես կասեր իշխանամետների մասին ընդդիմադիր բառախաղերի վարպետ, երբեմն ոչ այնքան ադեկվատ մի հրապարակախոս՝ մի տխրեք։

Լուսանկարը` Վահան Ստեփանյանի/PAN Photo Agency

Գրել կարծիք