Ինչո՞ւ MTV-ն եթեր չթողեց «The Prodigy»-ի տեսահոլովակը սկզբնական տարբերակով

Ինչո՞ւ MTV-ն եթեր չթողեց «The Prodigy»-ի տեսահոլովակը սկզբնական տարբերակով

Ի՞նչ մանրամասներ էր պարունակում The Prodigy-ի «Voodoo People» տեսահոլովակը:

Բրիտանական «The Prodigy» խումբը կազմավորվել է անցյալ դարի 90-ականներին` դառնալով Բիգբիթ ժանրի հիմնադիրներից։ Նրանց էլեկտրոնային երաժշտության լավագույն նմուշները այսօր արդեն դասական են դարձել ժանրի սիրահարների համար։ Դրանցից է «Voodoo People», որի տեսահոլովակը արժանի է առանձին հիշատակման։ Վուդու ծեսերի թեմատիկայով այս մինի-ֆիլմում խաղարկային դրվագներին զուգահեռ տեղ են գտել Հայիթի կղզում ապրող ցեղեր այդ ծեսերն իրականացնելիս։ Նախնական տարբերակում կային մարդկանց տանջելու և շամանական կախարդանքների տեսարաններ, որոնք MTV-ն հետագայում կտրեց` դիտողի սթրեսային վիճակից խուսափելու համար։ Ինչևէ` վերջնական տարբերակն էլ պակաս խորհրդավոր ու դիտարժան չէ։

Գրել կարծիք