Օրն առավել արդյունավետ կազմակերպելու բանաձև. Օրվա պարտադիր անելիքների ցանկ

Օրն առավել արդյունավետ կազմակերպելու բանաձև. Օրվա պարտադիր անելիքների ցանկ

Չափահասները շատ լավ են գիտակցում, որ երբեմն չափազանց տանջալի թվացող որոշ գործողություններ պետք է անել ամեն օր:

Երբ դեռ փոքր ենք, յուրաքանչյուր օրը սկսվում է ծնողական խրատներով. «Լվա՛ ատամներդ», «Կե՛ր ապուրդ», «Հավաքի՛ր խաղալիքներդ» և այլն: Երբ մենք մեծանում ենք, մեր հոգատար ծնողները, միևնույն է, հավատարիմ են մնում իրենց խրատներին. «Վե՛ր կաց, դասերից կուշանաս», «Դի՛ր գլխարկդ», «Դատարկի՛ր մոխրամանը»: Իսկ հետո մենք ավելի ենք մեծանում, դառնում ենք մեր կյանքի տերն ու գիտակցում, որ այժմ մեզ ոչ ոք խրատներ չի տա՝ ինչ, երբ և ինչպես անել: Եվ հենց այստեղ մեզ օգնության է հասնում պարտադիր գործողությունների ահա այսպիսի մի ցուցակ.

1. Ցույց տալ մեր սերը մեզ համար թանկ մարդկանց: Կյանքը չափազանց կարճ է` այն զայրույթի և չարության վրա ծախսելու համար: Առավոտյան մեկ ժպիտը, բարի խոսքը կամ համբույրը կարող են օրը հրաշալի դարձնել ոչ միայն Ձեզ, այլև Ձեր հարազատների համար: Բաց մի՛ թողեք այդ հնարավորությունը:

2. Օրական 10-15 րոպե հատկացնել մաքրությանը: Պետք չէ միանգամից մաքրազերծել ամբողջ տունը, պետք չէ կտորով վազել ամեն մի փոշու հետևից: Սակայն ամենօրյա կարճատև այդ գործողությունը կլինի Ձեր տան մաքրության գրավականը:

3. Ըմպել մեկ բաժակ ջուր: Ըմպեցի՞ք: Շատ լավ: Իսկ հիմա ևս մեկը:

4. Ամեն օր մեկ քայլով մոտեցեք Ձեր նպատակին: Ճիշտ ուղղությամբ կատարվող շարունակական գործողությունները թույլ կտան նույնիսկ փոքր ջանքերի շնորհիվ հասնել բավական լավ արդյունքի:

5. Որևէ նոր բան սովորել: Ուղեղի դեգրադացիան սկսվում է հենց այն օրից, երբ որևէ նոր բան չեք սովորում: Աշխատեք, որքան հնարավոր է, հետաձգել այդ օրը:

6. Հրումներ արեք: Սա լավագույն վարժությունն է մարմինը կիսապառկած վիճակում պահելու համար: Այն ցանկացած էներգետիկ ըմպելիքից էլ լավ է բարձրացնում է տոնուսը:

7. Ամեն օր գովել գոնե մեկ մարդու, բնականաբար, արժանի մեկին: Այդ կերպ Դուք աննկատ կերպով մեկ տարվա ընթացքում կերջանկացնեք 365 մարդու: Հրաշալի արդյունք կլինի:

8. Կազմակերպել լռության 5 րոպե: Ընդամենը 5 րոպե` այս ամբողջ քաոսի մեջ:

9. Շփվե՛լ: Խոսքն իրական շփման մասին է և ո՛չ վիրտուալ: Այսօր այնքան հեշտ է ազատվել բոլորից սոցիալական ցանցերի, չաթերի, էլեկտրոնային փոստերի միջոցով, որ երբեմն գիտակցում ես` իրական շփումը կյանքումդ սեքսից էլ քիչ է:

10. Զբաղվել մեդիտացիայով կամ պարզապես ժամանակ հատկացնել Ձեր կյանքում գոյություն ունեցող դրական բաների մասին մտածելու համար: Փորձեք ամեն գիշեր, քնելուց առաջ մի քանի անգամ խորը և դանդաղ շնչել, թուլանալ և պարզապես լինել դրական ալիքի վրա: Առավոտյան ֆիզիկական վարժությունների համադրությամբ սա կօգնի Ձեզ ավելի հանգիստ քնել, իսկ օրվա ընթացքում լինել ավելի ակտիվ:

11. Զբաղվել ֆիզիկական ակտիվության ցանկացած տեսակով: Պարտադիր չէ ձգտել ռեկորդների կամ կուրորեն հետևել արդի ֆիտնես-նորաձևության բոլոր քմահաճույքներին: Օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե տևող զբոսանք, վազք, լող կամ յոգա. ընտրեք Ձեզ առավել հարմարն ու փոխեք ինքներդ Ձեզ:

12. Ձևացնել, որ սուպերհերոս եք: Այնքան ժամանակ, մինչև որ իսկապես կդառնաք:

13. Օգտագործել մրգեր և բանջարեղեն. աղցաններ, ռագու, ապուրներ, աղանդեր: Հազվադեպ է լինում, երբ բոլոր գիտնականները, նույնիսկ բրիտանացի, համակարծի են թվարկածի օգտակարության հարցում:

14. Ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում: Զբոսնեք մենակ կամ չորքոտանի բարեկամի հետ, հեծանիվ քշեք… Մի խոսքով, պոկվեք համակարգչից և օդափոխեք Ձեր խեղճ թոքերը:

15. Պարզապես շնորհակալ լինել հերթական օրվա համար: Յուրաքանչյուր նոր լուսաբաց իր հետ նոր կյանքի հնարավորություն է բերում: ԵՎ միայն մեզնից է կախված՝ կօգտվե՞նք մենք այդ հնարավորությունից:

Գրել կարծիք