Տարօրինակ ու խռպոտ ձայնով Թոմ Ուեյթսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարօրինակ ու խռպոտ ձայնով Թոմ Ուեյթսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դերասան ու երաժիշտ Թոմ Ուեյթսին գուցե առաջին ունկնդրումից չհավանեք, բայց նա, հաստատ, կհետաքրքրի ձեզ:

Ամերիկյան երաժշտության ամենահետաքրքիր դեմքերից Թոմ Ուեյթսը ծնվել է 1949թ.։ Առաջին հայացքից տարօրինակ ու վանող նրա վոկալը շատ դժվար է «նստում ականջին», սակայն մի փոքր սպասելուց հետո սկսում ես փորփրել Յութուբը` փորձելով գտնել նրա բոլոր կատարումներն ու համերգները։ Ուեյթսի երգերը կատարել են բազմաթիվ հայտնի երաժիշտներ։ Բացի այդ, Ուեյթսը նաև դերասան է, խաղացել է նույնիսկ Ջարմուշի ու Կոպպոլայի ֆիլմերում։ Մի խոսքով, առաջարկում ենք ձեզ բացահայտել այս տարօրինակ, խռպոտ ձայնով մարդուն` լսելով Temptation երգը։ Եթե այնուամենայնիվ «ականջին չնստի», լսեք Դայան Քրոլի ջազային տարբերակը։

Գրել կարծիք