Առողջարար 7-յակը. Ինչպես մաքրել օրգանիզմը տոքսիկ նյութերից

Առողջարար 7-յակը. Ինչպես մաքրել օրգանիզմը տոքսիկ նյութերից

Կաղամբն առաջատարն է: Այնպիսի բաղադրիչներ է պարունակում, որոնք թույնից ազատում են հատկապես լյարդն ու աղիքները:

Հատկապես տոնական ճաշկերույթներից հետո օրգանիզմում նյութեր են կուտակվում, որոնք, մեղմ ասած, ցանկալի չեն: Դրանք կարող են խանգարել ընդհանուր նյութափոխանակությանն ու օրգանիզմը հանել սովորական ռիթմից: Բժիշկներն առանձնացրել են օրգանիզմը տոքսիկ նյութերից մաքրող մթերքների հիանալի 7-յակ:

Կաղամբն առաջատարն է: Գանգրահեր, բրյուսելյան, բրոկոլլի և ծաղկային` կաղամբի գերթե բոլոր տեսակներն այնպիսի բաղադրիչներ են պարունակում, որոնք թույներից ազատում են հատկապես լյարդն ու աղիքները:

2-րդ տեղում է խնձորը: Այն հարուստ է նյութերով, որոնք շատ լավ մաքրում են աղիքները: Խորհուրդ է տրվում խնձորը ուտել կեղևով:

3-րդը հազարն է, որը շատ վիտամիններ, միկրոէլեմենտներ ու օրգանական թթուներ է պարունակում: Իսկ այդ նյութերը հեշտացնում են մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունն ու կասեցնում աղերի կուտակումը:

Հրաշալի 7-յակի 4-րդ մթերքը բազուկն է, որը կանոնավորում է լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը: Վիտամիններով հարուստ բազուկն օգնում է օրգանիզմին յուրացնել Բ վիտամինը: Շոգեխաշած բազուկը հանգստացնող հատկություն ունի: Այն լավացնում է նաև միզարտադրությունը:

5-րդը գազարն է: Շատերի սիրելի այս բանջարեղենը ոչ միայն պրովիտամին Ա-ի ամենահարուստ աղբյուրներից է, այլև լավացնում է ածխաջրային փոխանակությունն օրգանիզմում: Երիկամների և լյարդի գործունեության համար օգտակար է գազարի թարմ հյութը:

6-րդը միրգ է` սև սալորը: Շատերի համար այն անփոխարինելի միջոց է ոչ միայն սրտանոթային, այլև մարսողական խնդիրների դեպքում:

Եվ վերջապես, 7-յակը եզրափակում է թեփով հարուստ հացը: Նախընտրելի է եգիպտացորենի և վարսակաձավարի թեփով հացամթերքը:

Բժիշկներն ասում են, որ ամենօրյա սննդակարգի մեջ ներառելով գոնե մեկ մթերք այս յոթյակից, անպայման կնկատեք արդյունքը:

Գրել կարծիք