Նոր սերնդի տեխնոլոգիաներ. Աշխարհի շուրջ` 1 ժամում

Նոր սերնդի տեխնոլոգիաներ. Աշխարհի շուրջ` 1 ժամում

Հարմարավետ տեղավորվեք աթոռին, ընտրեք ցանկալի ուղղությունն ու դարձեք օնլայն զբոսաշրջիկ:

Հին ավերակներ, ջունգլիներ, մեգապոլիսներ, դղյակներ, ստորջրյա խորքեր… Այս վայրերում կարելի է գտնվել առանց համակարգչից հեռանալու:

Վերսալ, Ֆրանսիա

Վերսալ ամրոցային համալիրը գտնվում է Փարիզի արվարձանային Վերսալ քաղաքում: Վերսալը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական հուշարձաններով, կերպարվեստով և պատմական իրադարձություններով։ Այն եղել է ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրը: Այսօր այն համաշխարհային տուրիստական կետերից մեկն է:

Week-end au château de Versailles

Կոլիզեյ, Իտալիա

Քանի դեռ ուղեգրի համար գումար չկա, Հին Հռոմի ամենահայտնի ու հսկայական կառույցներից Կոլիզեյին կամ Ֆլավիոսների ամֆիթատրոնին ծանոթացեք օնլայն: Անտիկ աշխարհի ճարտարապետական կոթողը պահպանվել է մինչև մեր օրերը: Գտնվում է Հռոմում, Էսկվիլինյան խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև:

Colliseum and the Super Moon

Սթոունհենջ, Մեծ Բրիտանիա

Սթոունհենջ խոշոր մեգալիթյան կառույցը գտնվում է Սոլսբերիի մոտ, Էյվոն գետի ձախ ափին։ Այն միշտ հնագետների ուշադրության կենտրոնում է, Սթոունհենջի մասին գրվում և հորինվում են տարբեր առասպելներ: Լոնդոնից հեռավորությունը 130 կմ է: Այն ընդգրկված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում:

stonehenge

Մեծ Արգելախութ, Ավստրալիա

Մեծ Արգելախութը կորալյան խութերի և կղզիների խումբ է Կորալյան ծովում: Ձգվում է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափի երկայնքով շուրջ 2500 կմ։ Այն ներառում է ավելի քան 2900 առանձին խութեր ու 900 կղզիներ:

lady-elliot-island-1976582485

Քենեդիի անվան տիեզերական թռիչքների կայան, ԱՄՆ

Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի անվան տիեզերական թռիչքների կայանը նախատեսված է տիեզերանավերի թռիչքների կառավարման համար: Պատկանում է ՆԱՍԱ-ին, գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մերրիթ քաղաքում:

Aerial_View_of_Launch_Complex

Ամազոնյան ջունգլիներ, Հարավային Ամերիկա

Ամազոնի ջունգլիներ` վայր, որտեղ ապրում են վայրի ցեղեր և պահպանում են իրենց նախնիների ապրելակերպը: Սա աշխարհի ամենախոշոր արևադարձային անտառն է, որն ընդգրկում է Ամազոն գետի ամբողջ ավազանը:

Casaamazonica

Մայա քաղաքակրթության հին քաղաքներ, Մեքսիկա

Մայաների կառուցած քարակերտ շինություններով քաղաքներից մեկը Չիչեն-Իցան է, մայաների քաղաքական ու մշակութային կենտրոնը: Այն գտնվում է Յուկատան թերակղզու հյուսիսում:

mayan-pyramid-el-castillo,-clouds

Շրջագայությունը կարելի է շարունակել նաև Գրանդ-Կանյոնում, Գալապագոսյան կղզիներում, Նիագարայի ջրվեժում: Կարևորը՝ վերջում չմոռանաք վերադառնալ իրականություն:

Գրել կարծիք