Սանտանայի ելույթը՝ թմրանյութի ազդեցության տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սանտանայի ելույթը՝ թմրանյութի ազդեցության տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

LSD հալյուցինոգեն թմրանյութի ազդեցության տակ ստեղծված երաժշտական գլուխգործոցները:

LSD հալյուցինոգեն թմրանյութը 1960-ականներին դարձավ ռոք երաժշտության անբաժան մասնիկը։ Մի շարք հայտնի խմբեր ու երաժիշտներ նույնիսկ մի ամբողջ ալբոմ էին ձայնագրում LSD-ի ազդեցության տակ, ինչպես օրինակ The Beatles-ը։

1969թ. Woodstock-ի փառատոնը հատկանշական դարձավ այսօր արդեն աշխարհահռչակ մի քանի երաժիշտների համար։ Նրանցից մեկը Կարլոս Սանտանան է, ով այդ օրը իր «Soul Sacrifice»-ով ելույթ ունեցավ կես միլիոնանոց հանդիսատեսի առաջ։ Հետագայում Սանտանան խոստովանել է, որ այդ օրը նա նույնպես LSD-ի ազդեցության տակ է եղել: Այդ պատճառով է, որ կիթառը նրան օձ է թվացել, որի գլխից պետք էր պինդ բռնել ու բաց չթողնել` չխայթվելու համար։

Գրել կարծիք