Ի՞նչ արժե ադրբեջանաթուրքական լոբբինգը ԱՄՆ կոնգրեում. «Վաշինգտոն Փոստ»

Ի՞նչ արժե ադրբեջանաթուրքական լոբբինգը ԱՄՆ կոնգրեում. «Վաշինգտոն Փոստ»

Ամերիկացի տասը կոնգրեսականներ, որոնց հետ մեծ հույսեր էին կապում Ալիևի աշխատակազմում:

baku

washingtonpost.com-ը հրապարակել է ամերիկյան Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ամերիկյան լոբբիստական կառույցների միջոցով 2013 թվականին գաղտնի ֆինանսավորել է տասը կոնգրեսականի այցը Ադրբեջան:

Օրենսդիրների ճանապարհածախսը կազմել է 113 հազար դոլար, նրանց նվիրել են մինչև 10 000 դոլարանոց գորգեր, մետաքսե շարֆեր, նույնիսկ՝ թանկարժեք սպասք:

«Կոնգրեսականները ստացել են թանկարժեք նվերներ, բայց նրանցից միայն մեկն է այդ մասին նշել հաշվետվության մեջ»,- գրել է «Վաշինգտոն Պոստ»-ը:

Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը 750 հազար դոլար է ծախսել ֆինանսական աղբյուրը թաքցնելու համար՝ չի ստացվել: Չի հաջողվել նաև կոնգրեսականներին ադրբեջանամետ քայլերի դրդել: Էթիկայի հանձնաժողովն Ադրբեջանի օգտին այդ կոնգրեսականների լոբբիստական գործունեության փաստեր չի գտել: Բաքու այցելած օրենսդիրները նշել են, որ չեն իմացել Ադրբեջանի նավթային պետական ընկերության գաղտնի ֆինանսավորման մասին.

« Ես կարծում էի, որ իմ այցով խթանում եմ ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ես ստացել եմ հուշանվերներ, որոնց արժեքն, ինձ թվում էր, շատ փոքր է»,- նշել է ԱՄՆ կոնգրեսական Ռուբեն Հինոջոզան:

USA.

«Վաշինգտոն Պոստ»-ը, սակայն, նշում է, որ նավթային ընկերության տարբերանշանն անընդհատ ուղեկցել է ամերիկացիներին, տեղադրված է եղել սրահներում, որտեղ անցկացված միջոցառումներին մասնակցել են կոնգրեսականները:

Այժմ Վաշինգտոնում պարզում են օրենսդիրները գիտակցաբար են կաշառվել, թե իրոք դարձել են Բաքվի անմեղ զոհերը:

Գրել կարծիք