10 ամենավաճառված մեղեդային ալբոմները

10 ամենավաճառված մեղեդային ալբոմները

Երաժշտական աշխարհի համար տարին բուռն էր, հատկապես արևմտյան հատվածում, որտեղ ոչ բուռն չի լինում այդ առումով։ Ստորև կներկայացնենք 10 ալբոմ, որոնք թողարկվելուն պես արագ դարձան ամենավաճառվողը:

music-1ՓԻՆՔ ՖԼՈՅԴ THE ENDLESS RIVER

Սկսենք տարվա երևի թե գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկով. լեգենդար «Pink Floyd»-ը 20 տարվա ընդմիջումից հետո թողարկեց իր 15-րդ ալբոմը` «The Endless River»-ը։

Այն նվիրված է խմբի անդամ Ռիչարդ Ռայթին (մահացավ 2008-ին)։ Ճիշտ է, ֆլոյդամաններն ասում են, որ առանց Ուոթերզի խումբը խումբ չէ, բայց «Փինք Ֆլոյդը» մնում է «Փինք Ֆլոյդ», իսկ Գիլմորը` ժամանակից ու նորաձևությունից ու քննադատությունից դուրս։

 

 

music-2ՌՈԲԵՐՏ ՓԼԱՆՏ  LULLABY AND… THE CEASELESS ROAR

Եվս մեկ լեգենդար խմբի` «Led Zeppelin»-ի վոկալիստ Ռոբերտ Պլանտը 1982-ից սկսեց իր սոլո կարիերան՝ այդ օրվանից թողարկելով մի քանի ալբոմ։ «The Ceaseless Roar»-ը, որտեղ նրան նվագակցում է «The Sensational Space Shifters»-ը՝ Պլանտի նոր բենդը, 10-րդն է։ Ընդամենը 11 երգ՝ Պլանտին ճանաչողների համար անսպասելիորեն մեղմ. գուցե տարիքի հետ եկել է նաև երաժշտական հանդարտությունը: Այս ալբոմում չեք հանդիպի «ճչացող» Պլանտին։

 

 

music-3ՖԱՐԵԼ ՎԻԼՅԱՄՍ  G I R L

Այո, սա հենց ԱՅՆ ֆենոմենալ Ֆարելն է, ու սա հենց այն ալբոմնէ, որտեղ ֆենոմենալ «Happy»-ն է։ Ալբոմնունի ընդամենը 10 երգ։ Ամենևին չթերագընահատելով արդեն հոգնեցրած «Հեփի»-ն` մնացած 9 երգերը ևս արժանի են ուշադրության. 4 դուետ (Մայլի Սայրուսի, Ջասթին Թիմբերլեյքի, Դաֆթ Փանքի և Ալիշա Քիզի հետ), 2 սինգլ` չհաշված նույն «Հեփի»-ն («Marilyn Monroe» և «Come Get It Bae»), և, իհարկե, անսահման պոզիտիվ ու որակ։

 

 

music-4ԼԱՆԱ ԴԵԼ ՌԵՅ  ULTRAVIOLENCE

2011-ին պոպուլյար դարձած Լանա Դել Ռեյի երա-ժըշտությունը շատ արագ ներխուժեց շատ երկրներ ու հայտնվեց որակյալ ու նորարար երաժշտության սիրահարների փլեյլիստերում։ Դրիմ փոփ և դեզերթ ռոք ժանրերով բնութագրվող «Ultraviolence»-ը կգըրավի հատկապես մելանխոլիայի (բայց ոչ ձանձրացնող) սիրահարներին։ Ալբոմի deluxe տարբերակը տևում է ավելի քան 1 ժամ։ Խորհուրդ եմ տալիս դիտել «West Coast»-ի հոլովակը։

 

 

music-5ՖԼԱՅԻՆԳ ԼՈՏՈՒՍ  YOU’RE DEAD!

Էքսպերիմենտալ երաժիշտ Flying Lotus-ը, որը, ի դեպ, լեգենդար սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնի ազգականն է, կհետաքրքրի իսկական մելոմաններին։ «Դու մեռած ես» ալբոմը նախորդների համեմատ կարճ է՝ 38 րոպե, սակայն ունի 20 ստեղծագործություն։ Դրանք հիմնականում կարճ են, բայց շատ, շատ հետաքրքիր։ Երկրորդ թրեքում համահեղինակ է Հերբի Հենքոքը, կգտնեք նաև դուետներ Քենդրիկ Լամարի և ծագող աստղ Դերադուրիանի հետ։

 

 

music-6ԱԼՏ ՋԵՅ THIS IS ALL YOURS

Եթե լսում եք «Radiohead» կամ «Massive Attack», ուրեմնայս ալբոմնու խումբը հենց Ձեզ համար են։ Առանձնահատուկ նմանություն չկա, ուղղակի կարծես այդ երեքի և ինչ-որ այլ բանի միքս լինի, որն էլ հենց յուրահատուկ դեմք է տալիս անգլիական «Alt J» խմբին։ Էքսպերիմենտալ կամ, ինչպես ասում են, հինդի ռոք այս խմբի գործերը իդեալական են «աշխարհից կտրվել» ցանկացողների համար։ 55 րոպե անջատե՛ք սենյակի լույսը, պառկե՛ք ու լսե՛ք։

 

 

music-750 ՍԵՆԹ ANIMAL AMBITION

5 տարվա դադարից հետո Նա վերադարձավ։ Եթե լսում ես RAP, անհնար է, որ անտարբեր լինես Նրա նկատմամբ. կա՛մ ատում ես, կա՛մ սիրում։ Ալբոմի հենց անունը բանալի է բովանդակությունը պատկերացնելու համար։ Ագրեսիվ, բայց չվանող. տեսնում ենք կարծես հասունացած ու այդ 5 տարիների ընթացքում ինքն իր վրա աշխատած Ֆիֆթիին։ Խորհուրդ եմ տալիս լսել Deluxe Edition-ը, քանի որ միայն այդ տարբերակում կգտնեք «The Funeral»-ը։

 

 

music-8ՄԵՐԻ ՋԻ ԲԼԱՅՋ THE LONDON SESSIONS

R&B և սոուլ երգչուհի Մերի Ջեյ Բլայջը 8 «Գրեմի» ստանալուց և աշխարհում 50 միլիոն ալբոմ վաճառելուց հետո կարող էր հանգիստ խղճով երկարատև արձակուրդ գնալ, սակայն շարունակում է աշխատել։ Չի կարելի ասել, թե սա Բլայջի լավագույն ալբոմնէ կամ կարիերայի գագաթնակետը: Ոչ էլ ինչ-որ առանձնահատուկ բան կգտնեք ալբոմում, սակայն կա որակի մի նիշ, որից ցածր Բլայջը ցանկության դեպքում էլ չի կարող իջնել։

 

 

music-9ԲԱՄԲԻՌ INDEX SESSIONS VOL. 6

Զարկ տանք նաև տեղական արտադրողին։ Ռաբիսի ու վատ փոփի ֆոնի վրա Հայաստանում շարունակում են գործել նաև որակյալ երաժիշտները՝ մի քիչ ստվերում մնացած, բայց փաբային երիտասարդներին հայտնի։ Հին ու բարի «Բամբիռը» գրեթե ամեն տարի ալբոմ է թողարկում։ Լավ գործիքավորում, ծանոթ էթնո ռոք հնչյուններ. էլ ի՞նչ է պետք «բամբիռենց» սիրողներին։

 

 

 

music-10ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ SPITAK

Ռոլանդը մի հարցազրույցում ասել է, որ «Սպիտակ» ալբոմի 7 երգերը 7 նամակ են ունկնդրին, երգերը բացահայտում են խմբի իրական դեմքը։ Մեծ աղմուկ հանած «Երևան» երգը նույնպես այստեղ է։ Անսահման պոզիտիվ ու լավ երաժշտություն, որն այսօր պետք է մեզ։ Ի դեպ, ալբոմը չի վաճառվում, քանի որ վաճառելը դեմ է «Ռեինկարնացիայի» սկզբունքներին։ Այն կարող եք ներբեռնել խմբի պաշտոնական կայքում՝ http://reincarnation.am/ :

Գրել կարծիք