Ինչպե՞ս են սկսվում տարբեր երկրների Սահմանադրությունները

Ինչպե՞ս են սկսվում տարբեր երկրների Սահմանադրությունները

Դանիայի Սահմանադրությամբ թագավորն իրավունք չունի ամուսնանալ առանց Ռիկսդագի (խորհրդարանի) հավանության:

ՌՍՖՍՀ. 1918 թ.

Առաջին բաժին

Աշխատավոր և շահագործվող ժողովրդի հռչակագիր

Գլուխ առաջին

Ռուսաստանը հռչակվում է Աշխատավորների Խորհուրդների, Զինվորական և Բանվորական Պատգամավորների Հանրապետություն:

 

ԽՍՀՄ. 1977 թ.

ԳԼՈՒԽ 1. Քաղաքական համակարգը

Հոդված 1. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը սոցիալական համաժողովրդական պետություն է, որն արտահայտում է աշխատավորների, բանվորների և մտավորականների կամքն ու հետաքրքրությունները:

 

ԱՄՆ

Նախագահի և փոխնախագահի լիազորություններն ավարտվում են հունվարի 20-ի կեսօրին: (Պաշտոնը ստանձնելիս նախագահը պետք է երդվի կեսօրին):

…Զենք կրելու` ժողովրդի իրավունքը չպետք է սահմանափակվի:

Միացյալ Նահանգների ծառայողը, որը զբաղեցնում է ցանկացած վարձատրվող կամ պատվավոր պաշտոն, չի կարող առանց Կոնգրեսի թույլտվության նվեր, պարգևատրում, պաշտոն, տիտղոս ստանալ որևէ թագավորից, արքայազնից կամ այլ երկրից:

 

ԻՏԱԼԻԱ

Յուրաքանչյուր նախկին նախագահ սենատոր է ցմահ, եթե անձամբ չհրաժարվի:

 

ՍԻՐԻԱ

Սիրիայի Արաբական Հանրապետությունը արաբական հայրենիքի մի մասն է:

Սիրայի ժողովուրդը արաբական ազգի մի մասն է, որը պայքարում է մեկ ամբողջություն դառնալու համար:

Նախագահի թեկնածությունը դրվում է համաժողովրդական հանրաքվեի:

 

ՔՈՒՎԵՅԹ

Քուվեյթը ժառանգական Էմիրաթն է: Ժառանգականությունը պատկանում է հանգուցյալ Մուբարաք ալ-Սաբահի հետնորդներին:

ԻԻՀ

Հոդված 1

Իրանի կառավարման համակարգը Իսլամական Հանրապետությունն է, որի համար Իրանի ժողովրդի 98,2 տոկոսը կողմ քվեարկեց հանրաքվեի ժամանակ` հիմնվելով այն հավատի վրա, որ ունեցավ մեծ այաթոլլա իմամ Հոմեյնիի ղեկավարությամբ Իսլամանական հեղափոխության հաղթանակից հետո:

Հոդված 79

Ռազմական դրություն մտցնելն արգելված է… (Իրավունք է տրվում միայն ժամանակավոր սահմանափակումներ կիրառել):

Հոդված 82

Առանց Մեջլիսի թույլտվության՝ արգելվում է վարձել արտասահմանյան փորձագետների:

 

ՃԱՊՈՆԻԱ

Գլուխ 1

Կայսրը

Կայսրը պետության խորհրդանիշն է. նրա կարգավիճակը որոշում է ժողովրդի կամքը:

 

ՀԱԻԹԻ

Հաշվի առելով բռնապետության դառը փորձը՝ կտրականապես արգելվում է ողջ մարդկանց պատկերն ու անունն օգտագործել թղթադրամի, մանրադրամի, նամականիշի, տպագրության վրա, հանրային շինություններում ու փողոցներում: Մահացածների պատկերների օգտագործումը թույլատրում է խորհրդարանը:

 

ԵՄԵՆ

Նախագահն իրավունք չունի ամուսնանալ արտասահմանցու հետ:

Կանայք տղամարդկանց քույրերն են, և նրանց իրավունքները երաշխավորում է շարիաթը:

 

ԴԱՆԻԱ

Թագավորն իրավունք չունի ամուսնանալ առանց Ռիկսդագի (խորհրդարանի) հավանության:

 

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը Իսլամական պետություն է, կրոնը իսլամն է, սահմանադրությունը` Ղուրանն ու Սունան (Ալլահի օրհնությամբ):

ԼԵՍՈՏՈ

Գահը ժառանգաբար չի փոխանցվում: Ժառանգորդին ընտրում է առաջնորդների կոլեգիան:

 

ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ

Նախագահի տարիքը չպետք է գերազանցի 75-ը: Նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակը պետք է հաստատի հատուկ` սահմանադրական խորհրդի կազմած բժշկական հանձնաժողովը: Նախագահի թեկանծուն պետք է օժտված լինի ազնվությամբ:

 

ԿՈՆԳՈ

Նախագահը ազգի միասնության խորհրդանիշն է, անկախության տարածքային ամբողջականության երաշխավորն է, արվեստի ու գրականության հովանավորը:

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պահպանել Zo Kwe Zo (յուրաքանչյուր մարդ մարդ է) սկզբունքը:

 

Գրել կարծիք