50 դրամ, մանաթ, լարի…Ի՞նչ է հնարավոր այսքանով գնել հարևան երկրներում

50 դրամ, մանաթ, լարի…Ի՞նչ է հնարավոր այսքանով գնել հարևան երկրներում

50 դրամով կարելի է գնել 5 տուփ լուցկի կամ սիգարետի 2 գլանակ, իսկ 50 մանաթով Բաքվում հնարավոր է գնել 150 տանդիր կամ 3 տուփ ծխախոտ:

50 մանաթով ի՞նչ է հնարավոր գնել Ադրբեջանում

1 մանաթն արժե 1,26 դոլար, 0,87 եվրո կամ 35,71 ռուբլի: Ադրբեջանում հացը` տանդիրը, շատ էժան է: 50 մանաթով Բաքվում հնարավոր է գնել 150 տանդիր կամ 3 տուփ ծխախոտ: Կարմիր խավիարի 250 գրամը նույնպես մոտ 50 մանաթ է: 10 տուփիկ սև խավիարի համար ադրբեջանցիները վճարում են 50 մանաթ: Էլիտար խանութում 50 մանաթով կարելի է գնել ձկան սրտի 180 գրամ պյուրե կամ ծովային կենդանիներից պատրաստված 2 չափաբաժին աղցան:

50 լարիով ի՞նչ գնել Վրաստանում

50 լարին 12050 դրամ է: 50 լարիով Վրաստանում կարելի է գնել 25 կգ խնձոր, նույնքան կգ կարտոֆիլ կամ նարինջ, 10 կգ լոլիկ, մոտ 15 կիլոգրամ լիմոն, 10 կգ խաղող: Վրաստանում 50 լարիով կարելի է գնել 300-գրամանոց 50 մատնաքաշ: 50 լարիով կարելի է մեկ օր գիշերել Վրաստանի միջին արժողությամբ հյուրանոցում: Սպառած 1 խմ բնական գազի համար Վրաստանի բնակիչները վճարում են կես լարի, 50 լարիով նրանք կարող են այրել 100 խմ գազ: Վրաստանի բնակիչը կարող է 2940 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա սպառել 50 լարիով:

50 դրամով ի՞նչ է հնարավոր գնել Հայաստանում

Տրոլեյբուսով երթևեկելու գումարը Երևանում 50 դրամ է: Հայաստանում 50 դրամով կարելի է գիշերը սպառել 2 կիլովատտ էներգիա կամ գնել 1 հատ բուլկի: Արևածաղկի սերմը` օղու ճաքած բաժակով, Երևանում 50 դրամով է վաճառվում: 50 դրամով կարելի է գնել 5 տուփ լուցկի կամ սիգարետի 2 գլանակ: Տետրի 4-5 էջ պատճենահանելու համար ուսանողը 50 դրամ է վճարում: Մեկ սովորական գրիչն ու մատիտը գրենական պիտույքների խանութներում 50 դրամ արժեն: Մեկ կապ թարխունը մայրաքաղաքի շուկաներում նույնպես կարելի է գնել 50 դրամով:

50 դոլարով ի՞նչ է հնարավոր գնել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում 50 դոլարով հնարավոր է 5 անգամ լիցքավորել և 10-15 անգամ օգտագործել մետրոյի քարտը: 50 դոլարով կարելի է տաքսիով Վաշինգտոնի մեկ ծայրից մյուս ծայրն անցնել: «Սթարբաքս»-ում հնարավոր է 5 բաժակ սուրճ խմել: Լաս Վեգասի MGM-ոմ մեկ մարդը 50 դոլարով կարող է բարձր կալորիականությամբ լանչ անել: 50 դոլարով կարելի է մեքենայի 40-լիտրանոց բաքը ծայրեծայր բենզին լցնել կամ 5 տուփ «Մարլբորո» գնել:

50 ռուբլով ի՞նչ է հնարավոր գնել Ռուսաստանում

50 ռուբլով ՌԴ-ում կարելի է գնել կես կգ թարմ դդմիկ (ցուկինի) կամ կես կիլոգրամ խնձոր: Կես կգ շաքարավազ գնելու համար Պերմի խանութներում պետք է վճարել 50 ռուբլի: 2 կգ ակոսավոր հացը նույնպես 50 ռուբլի արժե: 50 ռուբլով ՌԴ-ոմ հնարավոր է 1.5 լիտր կվաս կամ 1 կգ թարմ մանդարին գնել: 50 ռուբլով կարելի է գնել 400 գրամ բանան, կամ 10 հատ հավկիթ, կամ 200 գրամ բժշկական երշիկ, կամ կես կիլոգրամ վարունգ:

Գրել կարծիք