50 օրինական ցնդաբանություն

50 օրինական ցնդաբանություն

Գիտեիք, որ Նյու Յորքում արգելված է դիակներին կալանավորել պարտքի պատճառով, և չի կարելի ձևացնել, թե ծնողներդ հարուստ են:

1. Հունաստանում կարելի է կրակմարիչով «հանգցնել» փողոցում ծխող կանանց: Իսկ շագանակագույն աչ քեր ունեցող կանանց բոլոր ռեստորաններում սպասարկում են արտահերթ:

2. Իսպանիայում չծխող կանայք 30 % զեղչ են ստանում օծանելիքի ու շպարի համար:

3. Նիդերլանդներում բոլոր ուսումնական հաստատություններում կարելի է մարիհուանա ծխել: Բայց միայն այն դեպքում, եթե Դուք շատ տխուր եք: Այստեղ ուսանողները կարող են լքել լսարանը, եթե նրանց հեռախոսի մարտկոցը լիցքավորված չէ:

4. Նիդերլանդներում 3 տարի շարունակ գերազանց սովորող ուսանողը մեկ տուփ մարիհուանա է ստանում ուսումնական հաստատությունից:

5. Պորտուգալիայում անձրևը հարգելի պատճառ է աշխատանքից բացակայելու համար:

6. Կանադայում պարտաճանաչ ուսանողները կարող են քննական տոմսեր քաշել այնքան, մինչև կհասնեն իրենց սիրելի տոմսին: Իսկ սիրահար զույգերը պատասխանում են մեկ ընդհանուր քննական տոմսի հարցերին:

7. Չինաստանում դատապարտյալ ը կարող է վարձել մեկին, որը պատրաստ է իր փոխարեն բանտ նստել:

8. Իռլանդիայում Ձեր էջը սոցկայքում կարգելափակվ ի, եթե Դուք մեկ շաբաթ վա ընթաց ք ում երեքից ավելի քերականական սխալ եք թույլ տալիս:

9. Կալիֆոռնիայում չ ի կարել ի մկան թակարդ տեղադրել՝ առանց որսի հատու կ թույլտվու թյան:

10. Կալիֆոռնիայում չեք կարող կրել կով բոյի երկարաճ ի տ կոշիկներ, եթե առնվազն 2 կով չունեք:

11. Մի՛ գնացեք Կալիֆոռնիա, եթե սիրում եք լողավազանում հեծանիվ քշել: Այդ մարզաձևն արգելված է:

12.Հավանաբար Ալաբամայում շատ վարորդներ են սիրում կապած աչքերով մեքենա վարել: Դա է պատճառը, որ այս նահանգում դա արգելված է:

13. Ֆլորիդայում ամուսնացած կանայք իրավունք չունեն պարաշյուտային մարզաձևով զբաղվել կիրակի օրը: Հենց ամուսնացածները: Հենց կիրակի օրը: Մի՛ հարցրեք՝ ինչու:

14. Ամենազգայուն բնակիչները Շվեյցարիայում են: Այստեղ երեկոյան 10 -ից հետո չի կարելի զուգարանի ջուրը քաշել: Կա՛մ բնակարանների պատերն են շատ բարակ, կա՛մ էլ ունիտազներն են շատ աղմկոտ:

15 . Անգլիայում արգելված է պատուհանից մահճակալ կախել:

16. Շոտլանդիայում անձրևի ժամանակ չի կարելի ջրել այգ իներն ու բակը:

17. Անդորայում արգելված են փաստաբանները:

18 . Հարավային Կորեայում ոստիկանները պարտավոր են ղեկավարությանը տեղ յակ պահել վերցրած կաշառքի մասին:

19. Դանիայում դատապարտյալները կարող են փախչել բանտից: Բռնվելու դ եպքում նրանց պատիժը չի խստանա փախուստի պատճառով:

20. Սինգապուրում արգելված է տանն առանց հագուստի լ ինել: Իսկ նա, ով 4-րդ անգ ամ է աղ բ թափում փողոցում, կիրակի օ ր երին պետք է մաքրի փողոցները՝ իր վ րա կրելով վահանակ, ո րի վրա գրված է. «Ես աղբ եմ թափել»: Նմանատիպ պատիժները հեռարձակվում են տեղական հեռուստատեսությամբ:

21. Անգլիայում ինքնասպանությունը ծանր հանցագործու թյուն է: Ինքնասպան լինել ցանկացող անգլիացիները պետք է լավ ծրագրեն իրենց անելիքը, հակառակ դեպքում մահապատժի կենթարկվեն:

22. Ավստրալիայում տղամարդը կտուգանվի, եթե փողոց դուրս գա անթև զգեստով: Կանանց այլ հագուստների վրա տղամարդկանց համար սահմանափակում չկա:

23. Կանադայի Ալբերտա նահանգում բանտարկյալներին տալիս են ձի և ատրճանակ, որպեսզի նրանք կարողանան լքել քաղաքը:

24. Օհայոյում արգելվում է իրար վրա սողուններ նետել: Մնացած կենդանիների մասին խոսք չկա:

25. Այդահո նահանգում Դուք չեք կարող ընձուղտի վրա նստած ձուկ որսալ:

26. Թատերասերները պետք է իմանան, որ Բալթիմոր նահանգում չի կարելի թատրոն գնալ առյուծների ուղեկցությամբ:

27. Տեխասում արգելված է հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա: Հիշե՛ք. գոմեշ, հյուրանոց, 2-րդ հարկ:

28. Եթե չեք ուզում 25 տարվա ազատազրկման դատապարտվել, մի՛ կտրեք Արիզոնայի կակտուսները:

29. Մայամիում հեծանիվ քշելուց առաջ մի լավ մտածե՛ք: Այստեղ չի կարելի հեծանիվ քշել, որը չունի ձայնային ազդանշան: Չի կարելի նաև քշել հեծանիվ, որն ունի ձայնային ազդանշան:

30. Օրը քանի՞ ափսե եք կոտրում: Հաշվե՛ք: Ֆլորիդայում ճշգրիտ հաշվարկն անհրաժեշտ է: Այստեղ Դուք օրը միայն 3 ափսե կոտրելու իրավունք ունեք:

31.Նեբրասկայում, որտեղ ծովի հետք անգամ չկա, կետերի որսն արգելված է:

32. Եթե Օհայո նահանգում Ձեր մեքենայի բենզինը վերջանա, Դուք կհամարվեք օրինազանց:

33. Ի՞նչ եք անում հրդեհի դեպքում: Կանչում եք հրշեջներին: Իսկ ի՞նչ են անում նրանք: Պարապում են: Այովա նահանգում հրշեջները պարտավոր են ամեն կանչից առաջ 15-րոպեանոց պարապմունք անցկացնել:

34. Իսկ Միսուրի նահանգում հրշեջները իրավունք չունեն փրկել կանանց, որոնք մերկ են կամ էլ գիշերանոցով են: Ստիպված պետք է սպասեն, մինչև կինը որոշի, թե ինչ է հագնելու տնից դուրս գալուց առաջ:

35. Արկանզասում կա օրենք, որով Արկանզաս գետի մակարդակը իրավունք չունի բարձրանալ քաղաքի Լիթլ Ռոք կամրջից բարձր: Գետն այս օրենքը դեռ չի խախտել:

36. Նյու Յորքում արգելվում է ճագար որսալ տրամվայից, իսկ կետերին` մեքենայից: Իսկ եթե երկնաքերից ցած նետվեք, մահապատժի կենթարկվեք: No comment:

37. Նյու Յորքում արգելվում է վերելակում խոսել նույնիսկ շատ մտերիմ անձանց հետ:

38. Օհայո նահանգում ձկներին ալկոհոլային խմիչքներ չառաջարկեք: Ազատ ժամանակը ձկների հետ անցկացրե՛ք մեկ գավաթ սուրճի շուրջ:

39. Օկլահոմայում 3-ից շատ շուն իրավունք չունի հավաքվել մեկ վայրում, եթե նրանք քաղաքապետի ստորագրությամբ թույլտվություն չունեն:

40. Հավայան կղզիներում արգելված է սիրահետել թռչուններին:

41. Միլանում օրենքը պահանջում է միշտ ժպտալ: Կա երկու բացառություն՝ սգո արարողություն և այցելություն ատամնաբուժարան:

42. Ֆրանսիայում արգելված է խոզերին տալ Նապոլեոն անունը:

43. Արգելված է մահանալ Անգլիայի խորհրդարանում: Եթե այդպիսի բան պատահի, ապա մահացողի համար ստիպված կլինեն թագավորական թաղում կազմակերպել: Այստեղ պետական դավաճանություն է ծրարի վրա նամականիշը (թագուհու պատկերով) գլխիվայր կպցնելը:

44. Չինաստանում արգելվում է փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա միջամտություն է նրա անձնական ճակատագրին:

45. Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է: Այստեղ կովին սպանած մարդուն կախում են, իսկ նա, ով համարձակվում է հավաքել կովի թրիքը, զրկվում է ձեռքերից:

46. Հրեշներին արգելված է մտնել ԱՄՆ:

47. Նյու Յորքում արգելված է դիակներին կալանավորել պարտքի պատճառով, և չի կարելի ձևացնել, թե ծնողներդ հարուստ են:

48. Հոնկոնգում կինը դավաճան ամուսնուն պետք է սպանի առանց զենքի օգնության՝ իր ձեռքերով: Իսկ ամուսնու սիրուհուն կարող է սպանել, ինչով ցանկանա:

49. Իլինոյս նահանգում Ձեզ կարող են դատապարտել 3 տարվա ազատազրկման, եթե Դուք գաղտնալսել եք Ձեր իսկ խոսակցությունը:

50. Նա, ով զբաղվում է թափառող շների ստերիլացմամբ, պարտավոր է իր մտադրության մասին շներին զգուշացնել առնվազն 5 օր առաջ՝ քաղաքային այգիների ծառերի վրա հայտարարություն փակցնելով:

Գրել կարծիք