Inside Abbey Road` Google-ի նոր ինտերակտիվ նախագիծը

Inside Abbey Road` Google-ի նոր ինտերակտիվ նախագիծը

Հիմնադրման օրից Abbey Road Studios-ը զարմացնում է աշխարհին նոր հեղինակային ձայնագրություններով:

66Google-ի ինտերակտիվ նախագիծն առաջարկում է այցելել հայտնի Abbey Road ստուդիա՝ առանց համակարգչից հեռանալու: Բիթլամանների հիացմունքին արժանացած կայքը թույլ է տալիս ուսումնասիրել ձայնագրման ստուդիայի բոլոր սենյակները, զբոսնել միջանցքներով, ծանոթանալ պատմությանն ու նույնիսկ նվագել աշխարհի ցանկացած կետից: Պետք է միայն ինտերնետին միացված համակարգիչ, պլանշետ կամ հեռախոս:

33

Abbey Road-ի պրոդյուսեր Ջայլս Մարթինը, որը աշխատել է Փոլ ՄըքՔարթնիի հետ, մեծացել է այս ստուդիայում: Նրա հայրը՝ Ջորջ Մարթինն աշխատել է Beatles-ի հետ: Հիմնադրման օրից Abbey Road Studios-ը զարմացնում է աշխարհին նոր հեղինակային ձայնագրություններով: Այստեղից է առաջին անգամ ուղիղ եթեր հեռարձակվել Beatles-ի ձայնագրությունը:

44

Նախագծի այցելուները կարող են իրենց ուժերը փորձել  նաև որպես հնչունային ռեժիսոր, տեսնել այն սարքերը, որոնցով ձայնագրվել է լիվերպուլյան քառյակի՝ Beatles-ի 8-րդ ալբոմը: էքսկուրսիան լրացնում են հոլովակներն ու լուսանկարները, որոնք ներկայացնում են ստուդիայի պատմությունը:

22

Գրել կարծիք