Acba-Credit Agricole Bank. Սոցիալական պատասխանատվություն՝ արևի ջերմությամբ

Acba-Credit Agricole Bank. Սոցիալական պատասխանատվություն՝ արևի ջերմությամբ

Ո՞ր գործակցության առաջարկն է առաջատար բանկն ընդունել միանգամից՝ առաջնորդվելով սոցիալական պատասխանատվությամբ:

Ինքնուրույն մեկ քայլ առաջ անելը, ձեռքում մի քանի վայրկյան որևէ իր պահելը կամ կոճակ կոճկելը մեծ երազանք է մանկական ուղեղային կաթվածով փոքրիկների համար: Մանկական ուղեղային կաթվածը դատավճիռ չէ, ու որակյալ մասնագետների օգնությամբ կարելի է հասնել երեխաների ինքնուրույնությանը: Ամեն ամիս 27 երեխա Կոշ գյուղական համայնքի ճանապարհը դարձնում է ամենօրյա ուղղություն: «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» մանկական վերականգնողական կենտրոնը տարեկան օգնում է 200 փոքրիկների:

– Մենք ընտրում ենք այն երեխաներին, որոնք ամենից ծանր վիճակում են և չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Երեխաները մեզ մոտ են լինում առավոտյան 10-ից մինչև երեկոյան 5-ը: Այդ ընթացքում նրանք հնարավորություն ունեն անցնելու ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, նրանց հետ աշխատում են նաև մեր լոգոպեդը, մանկական հոգեբանն ու հատուկ մանկավարժը: Այս տարվանից ունենք նաև հիդրոթերապիայի հնարավորություն»,– ասում է «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը:

Newmag 63_PRINT

Հիդրոթերապիան մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքը նոր որակի է հասցրել: Այժմ բուժական ֆիզկուլտուրան իրականացվում է լողավազանում: Մանկական ուղեղային կաթված հիվանդությունը բերում է մկանների մշտական լարվածության, ֆիզիոթերապիան շատ ավելի արդյունավետ է ներազդում, երբ մկանները թուլացված են, ինչի հնարավորությունն ընձեռում է տաք լողավազանը: Իմանալով վերականգնողական կենտրոնի այս նորամուծության մասին՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն» առաջարկել է խնայել միջոցներն ու արևային ջրատաքացուցիչներ տեղադրել:

– Երբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին» առաջարկեցինք մեկ տարով մի երեխայի համար գումար տրամադրել, Բանկը պատրաստակամություն հայտնեց անել այնպիսի մի բան, որը կօգնի ոչ թե մի երեխայի, այլ բոլոր 27փոքրիկներին: Արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցին, և մեր կոմունալ ծախսերն էապես կրճատվեցին: Ծրագիրը մեծ օգուտ բերեց, քանի որ տնտեսման շնորհիվ այժմ հնարավորություն ունենք օրվա ընթացքում 2 անգամ թարմացնել լողավազանների տաք ջուրը»,- շեշտում է կենտրոնի տնօրենը:

«Արմենակ և Աննա Թադևոսյաններ» մանկական վերականգնողական կենտրոնի ծառայությունները վճարովի են: Պետությունն ամեն ամիս կարողանում է հոգալ 27 երեխաներից 3-ի ծախսը, մնացած ֆինանսական միջոցները կենտրոնը գտնում է մասնավոր ընկերություններից:

Newmag 63_PRINT1

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը», առաջնորդվելով սոցիալական պատասխանատվությամբ, գործակցության առաջարկը միանգամից է ընդունել: Բանկի աշխատակիցները նաև այցելել են վերականգնողական կենտրոն ու ծանոթացել բուժվող երեխաների հետ: Հաստատված բարեկամությունն ամրագրել են բակային ծառատունկով. մանկական վերականգնողական կենտրոնի այգին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի» շնորհիվ համալրվել է ավելի քան 70 ծառերով:

Գրել կարծիք