Ֆուտբոլ՝ հանուն մանուկների

Ֆուտբոլ՝ հանուն մանուկների

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը» 1 միլիոն դրամ է հատկացրել սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար սպորտային գույք գնելուն:

Խաղադաշտում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի» աշխատողներն ու լրագրողները քանի գնդակ էլ խփեին, հաշիվը Խաչիկ գյուղի դպրոցականների ու Գավառի մանկատան սաների օգտին էր լինելու:

Բարեգործական ֆուտբոլային հանդիպումը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի» նախաձեռնությունն էր: Պետք էր օգնել փոքրիկներին:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի»՝ հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն ընդգծում է, որ սա առաջին նախաձեռնությունը չէ, դեռևս նախորդ տարի Գավառի մանկատան և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ստեղծվել է ուսումնական կենտրոն: Սոցիալական պատասխանատվության ծրագրերը մշտապես բանկի օրակարգում են:

1

 

 

««ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը» 1 միլիոն դրամ է հատկացրել, որը ուղղվելու է սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար սպորտային գույք գնելուն»,– ասել է նա:

Բարեգործական հանդիպման արդյունքը հետին պլան էր մղվել, բայց երկրպագուների հետաքրքրությունը չէր նվազել: Մրցակցությունը հատկապես թեժացավ, երբ «Ակբայի» թիմում խաղադաշտ մտավ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, իսկ լրագրողների հավաքականին միացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը բարեգործական խաղերի հաճախ է մասնակցում, նաև կազմակերպում է դրանք: «Ակբայի» առաջարկն էլ հաճույքով էր ընդունել, քանի որ պետք է օգներ հայ երեխաների:

«Ես միշտ կողմ եմ նմանատիպ խաղերի անցկացմանը: Ես էլ Նյու Յորքում եմ կազմակերպում այս տեսակ հանդիպումներ: Մի հիմնադրամ ունեմ, որն ամեն տարի օգնում է երեխաներին՝ բարեգործական հանդիպումներ կազմակերպելով»,– ասել է Ջորկաեֆը:

newmag_print64-95

Սուլիչն ազդարարել է խաղի ավարտը՝ գրանցելով 1:1 հաշիվը: Հանդիպման առաջին գնդակը խփել էին լրագրողները, «Ակբայի» թիմը հաշիվը հավասարեցրել էր ընդամենը մի քանի րոպե հետո: Ֆուտբոլասերները երկար կհիշեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում անցկացված բարեգործական խաղն ու ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆի մասնակցությունը:

Գրել կարծիք