Ապրելու բացառիկ կամք՝ առաջ շարժվելու համար

Ապրելու բացառիկ կամք՝ առաջ շարժվելու համար

Օգիի կյանքի յուրաքանչյուր դրվագը պայքար է և արտացոլում է Ամերիկայի կոռումպացված իրականությունը:

ПРИКЛЮЧЕНИЯ ОГИ МАРЧА 

«Օգի Մարչի արկածները»

1
Առաջին անգամ ռուսալեզու ընթերցողին է ներկայացվում Սոլ Բելոյի լավագույն վեպերից մեկը: «Օգի Մարչի արկածները» արկածային վիպաժանրին է պատկանում, Մեծ դեպրեսիայի տարիներին Չիկագոյում ծնված հերոսի կյանքի պատմությունն է: Օգին թերի ընտանիքի զավակ է, նրա կյանքի յուրաքանչյուր դրվագը պայքար է և արտացոլում է հերոսի ժամանակների Ամերիկայի կոռումպացված իրականությունը: Հերոսը մատնված է բախտի քմահաճույքին, սակայն ապրելու բացառիկ կամքի շնորհիվ երբեք չի նահանջում: Վեպի հերոսն ամեն բան անընդհատ փոխում է` աշխատանքը, կանանց, տունը, կրթությունը, սեփական կենսաձևն ու աշխարհայացքը: Օգի Մարչի կյանքի դրվագները ծնվում են պատահականությունից և շարժվում դեպի նոր պատահականություններ: Թե՛ լայնարձակ Ամերիկայում, թե՛ վայրի Մեքսիկայում և թե՛ հանդարտ Ֆրանսիայում հերոսի մշտական ուղեկիցը օտարության զգացումն է, ապրելու գրավականը` ուժեղ կամքը… Իսկ գուցե սոսկ ապրելու բնա՞զդը…

 

Հեղինակ՝ Վահե Արսեն

newmag #46

 

Գրել կարծիք