Հայաստան՝ պատմությունը հենց նոր է սկսվում. #AGBUtalks. Զրույց 3-րդ

Հայաստանի ու սփյուռքի ոչ քաղաքական էլիտան քննարկել է հայերի միջազգային դիրքերի ամրապնդման հարցը։

FB-banner-180403.AGBUpng1-1

Օր երրորդ։ Հայաստանի ու սփյուռքի ոչ քաղաքական էլիտան քննարկում է հայերի միջազգային դիրքերի ամրապնդման հարցը։ «GK Brand» ընկերության տնօրեն Վազգեն Գալայջյանը պնդում է, որ 30 երկրում արված իրենց հետազոտությունները ցույց են տվել՝ շատերը չգիտեն Հայաստանի մասին։

«Մի կողմից վատ է, որ Հայաստանի մասին մարդիկ չգիտեն, բայց մեզ համար՝ որպես ընկերություն, շատ լավ է, որովհետև դատարկ տեղը կարող ենք լցնել այն, ինչ ցանկանում ենք։ Մենք կարող ենք փոխել հին պատկերացումները Հայաստանի վերաբերյալ և կփոխենք այդ պատմությունը», – շեշտում է Վազգեն Գալայջյանը:

Ի դեպ՝ Վազգեն Գալայջյանի ընկերությունը շուտով կառավարության պատվերով կներկայացնի հայկական բրենդը։ Դրա համար առանձնացրել են չորս հիմնական ուղղություն՝ Հայաստան, որտեղ պատմություն է կերտվում՝  հավերժական տուն, պատմությունը հենց նոր է սկսվում՝ պարգև համարձակներին։ ՀԲԸՄ զրույցների ժամանակ ներկաները քվեարկեցին «Հայաստան՝ պատմությունը հենց նոր է սկսվում» ուղղության օգտին։

Հայերի ներուժը համախմբող ու աշխարհին ներկայանալու երկու գործոն է տեսնում Ռուբեն Վարդանյանը` հպարտությունն ու վախը։ Այսինքն՝ ձևավորել ռեսուրս, որպեսզի հայը հպարտորեն նշի իր ազգութունը և երկրորդը՝ ցեղասպանության հարցի լուծումը։ Նա հիշեց մի հետազոտություն, որտեղ մարդիկ ասել են, որ իրենք ընտրությամբ են հայ։ Հենց սա առաջարկեց պահպանել Ռուբեն Վարդանյանը։

«Ես ուզում եմ, որ երեխաներս հպարտություն զգան հայ լինելու համար։ Ֆանտաստիկ զգացում է, երբ երազանքներդ իրականություն ես դարձնում և դրա համար պարտադիր չէ, որ միլիարդատեր լինես։ Անհնարին ոչինչ չկա», -ասաց Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանն ապագայի Հայաստանում երազում է տեսնել առնվազն 3 լեզվով խոսող մարդկանց։ Բացի դա՝ այդ մարդիկ պետք է քնեն ու արթնանան մտքով, թե ինչ կարող են անել Հայաստանի համար։ Ըստ Ռուբեն Վարդանյանի, հայերը միշտ ստիպված են եղել լավագույնը լինել, որովհետև ուրիշի երկրում հաղթելու միակ ճանապարհն է դա։

«Մեզ սպանում է միջակությունը, սա ամենավտանգավոր հիվանդությունն է, որ կա Հայաստանում», – ասաց Ռուբեն Վարդանյան

Ինչպե՞ս ներկայանալ աշխարհին ու ի՞նչ ճանապարհով։ Golden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը կարծում է, որ Հայաստանի ներուժը չի կարելի թերագնահատել։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է գինուն ու պատմությանը։

«Օգտագործելով Նոյի առասպելն ու լավ գինիներ արտադրելով՝ մենք մի քանի տարում կարող ենք ավելիին հասնել, քան Ֆրասիան հասավ 80 տարում։ Հայկական գինին գնեք, լավն է էլի», – ասաց Վիկտորիա Ասլանյանը:

Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրայթը համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ Հայաստանի տնտեսությունը ճանապարհների բացակայության պատճառով է թույլ։ Պարզապես շատ ռեսուրսներ չեն օգտագործվում։

«Այս խաղալիքն արտադրվում է Կապանում, նման խաղալիք արտադրում է նաև Չինաստանը, բայց հայկականն ավելի բարձր որակ ունի ու ավելի էժան է, քան Չինականը։ Իսկ սա աշխարհի ամենաորակով խաղալիքն է, որն արտադրվում է Բերդում, սահմանից մի քանի հարյուր մետր այն կողմ։ Ինձ դուր չի գալիս այն արտահայտությունը, թե շուկա չկա», -նկատեց Թիմոթի Սթրայթը։

Եռօրյա քննարկումներն ամփոփելով ՀԲԸՄ նախագահը հայտարարեց, որ չի հավատում լեգենդին, թե կա Հայաստան ու Սփյուռք։ Ըստ նրա՝ կան հայեր, որոնց մի մասը չի ապրում իր երկրում։ ՀԲԸՄ նախագահ Եթե Հայաստանը հզոր երկիր դառնա, կգա այն հպարտությունը, որ ամեն մեկը կասի՝ ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես հավատում եմ Հայաստանի ապագային, այլապես ես այս գործով չէի զբաղվի։ ՀԲԸՄ 88-րդ  ընդհանուր ժողովն ու Ցեղասպանության 100-րդ տարելիցը ՀԲԸՄ նախագահն առաջարկում է օգտագործել հայոց պատմության մեջ նոր գլուխ բացելու համար։

Գրել կարծիք