Մարդկային կապիտալը հենց այնպես չի ստեղծվում. #AGBUtalks. Զրույց 1-ին

Մարդկային կապիտալը հենց այնպես չի ստեղծվում. #AGBUtalks. Զրույց 1-ին

Քննարկման առանցքում մարդկային ներուժն է Սփյուռքում և Հայաստանում:

«ՀԲԸՄ զրույցներ» նախագծի բանախոսներըԵրեք օր, երեք տարբեր վայրերում մեկնարկում են Հայ բարեգործական ընդհանուր միության զրույցները: Առաջին ՀԲԸՄ զրույցն «Այբ» դպրոցում է: Քննարկման առանցքում մարդկային ներուժն է` Սփյուռքում և Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նկատեց, որ Հայաստանի ներուժը մարդիկ են. «Բայց միայն հայաստանյան ներուժն օգտագործելով` մեր երկիրը չենք զարգացնի, պետք է Սփյուռքի մարդկային ներուժն էլ օգտագործել, ստեղծել կամուրջներ»:

Հինգ բանախոսներից չորսը Հայաստան են եկել հենց Սփյուռքից: Նույնն ուզում են, որ անեն նաև մյուս սփյուռքահայերը: Թումո ստեղծարար կենտրոնի հիմնադիրն այսօր առաջին անգամ պատմում է իրենց ուսումնասիրության մասին: 6000 աշակերտների 29 տոկոսն իր ապագան տեսնում է Հայաստանում, 24 տոկոսը` Միացյալ Նահանգներում, 23-ը` Եվրոպայում, 11-ը` Ռուսաստանում, վերջին 11 տոկոսն էլ` այլ երկրներում: Նրանք բոլորն էլ կմեկնեն` ավելի լավ կարիերա անելու համար:

«Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, կարծում են, որ այստեղ իրենց կարիերայի համար լավ պայմաններ չկան: Նոր սերունդը պատրաստ է մնալ, եթե այստեղ էլ լինեն այդ հնարավորությունները»,-ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը:

Հայկական մարդկային ներուժը հենց Հայաստանում պահելու համար Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Եվա Հյուսյանը լավագույն լուծում է համարում գերազանցության կենտրոնների ստեղծումը և տեխնոլոգիական ոլորտը.«Մենք ունենք տրադիցիա ինժեներության, ԽՍՀՄ լավագույն ինժեներները այստեղ էին, վերծանունդն այսօր արդեն կա»:

Իսկ, թե ինչպե՞ս օգտագործել Սփյուռքի կապիտալը: Հարցը, ոչ թե հռետորական հարց է, այլ քննարկման թեմա: Սփյուռքին ու նաև օտարներին Հայաստան բերելու իրենց փորձը ներկայացրեց Ամերիկյան համալսարանի նախագաը: Իրենց ուսանողների 70 տոկոսը բուհն ավարտելուց հետո ապրում ու աշխատում է Հայաստանում:

-«Հայաստան գրավչությունը մեծացնելու ուղիներից մեկը ամերիկյան համալսարանի օրինակն է: Շատերն են եկել այստեղ` կարիերա անելու, մենք այսօր դարձել են հայաստանի ու դրսի միջև հանգույց»,- նշեց Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Բանախոսները Մարդկային ռեսուրսների օգտագործման լավագույն օրինակ են համարում նաև  «Այբ» կրթարանը. աշխարհի 150 հայեր մի օր համախմբվեցին ու ստեղծեցին այս ավագ դպրոցը:

-«Այս փոքրիկ նախաձեռնությունից մեծ նախագիծ է սկսվել: Կրթության հայկական գերազանցության ծրագիրը, ուսուցիչների պատրաստում, դպրոցների ստեղծում»,-հավելեց Հայր Մեսրոպ քահանա Արամյանը` «Այբ» կրթական համալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Մարդկային ռեսուրսների օգտագործման համար փորձագետները հայաստանի հայերին առաջարկում են միանալ սփյուռքի հայերին, համագործակցությունն էլ սկսել երիտասարդներից: Նրանց առաջարկել բարձրակարգ ուսում, լավ աշխատանք, որից հետո նրանք կորոշեն ապրել ու աշխատել հայրենիքում:

 

 

Գրել կարծիք