50 գրամ՝ քաջության համար

50 գրամ՝ քաջության համար

Ուրախության ու տխրության պահերի անբաժան ուղեկիցը՝ 50 գրամ: Ռուսաստանում ժամանակին օղին ընդունում էին գդալներով, ինչպես սովորական ապուրը, իսկ հիմա…

Անգլերեն՝ շոթ գլաս: Ընդունված կարծիքներից մեկի համաձայն՝ անգլերենում բաժակներն այդ անվանումը ստացել են գերմանացի քիմիկոս, տեխնոլոգ Ֆրիդրիխ Օտտո Շոթի պատվին: Նա 1884-ին Գերմանիայում հիմնել է ապակե իրեր և բաժակներ արտադրող գործարան:

Օղու հետ հաց և մսի կտորներ էին լցնում ափսեն: Այստեղից էլ օղու բաժակների շվեդերեն անվանումը՝ սափ: Սափն ի սկզբանե սովորական գդալ էր, որը տեղավորում էր 40-60 գրամ օղի: Սափն այսօր էլ ցուցադրված է Ստոկհոլմի գինու և սպիրտի թանգարանում:

Ավելի ուշ առաջացավ սափկոպ բառը՝ օղու բաժակների համար, որոնք պատրաստվում էին փայտից, փղոսկրից, անագից, իսկ ավելի ուշ՝ ապակուց և հախճապակուց: Շվեդները սիրում էին ասել՝ արթնանալուն պես մեկ սափ է անհրաժեշտ դատարկ ստամոքսին՝ այն մաքրելու համար, մեկ սափ՝ նախաճաշին, մեկ սափ՝ ճաշին՝ ախորժակի համար, մեկ սափ էլ՝ ընթրիքին, ու վերջինը՝ քնից առաջ՝ անհոգ քնելու համար:

glass

1800-ականներին Արևմուտքում ընդունված էր փոքր բաժակներով ռոմ կամ վիսկի բաժանել ջրանցքներ փորող բանվորներին: Խորհրդային միությունում Կարմիր բանակում ծառայողներին տրվում էին օղու երկու տարբեր օրաբաժիններ՝ ռազմական չափաբաժին կամ կոմիսարական 100 գրամ: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում օղու օրապահիկը խստացվեց, առաջ եկավ 50 գրամ չափաբաժինը, որն էլ 50-գրամանոց բաժակներ ստեղծելու անհրաժեշտություն առաջացրեց:

Այսօր մենք՝ հայերս էլ օղին ընդունում ենք 50-գրամանոց ապակե կամ հախճապակե բաժակներով: Օղու կրկնակի չափաբաժին տեղավորող բաժակները ռուսներն անվանում են սոտկա:

Գրել կարծիք