Ալեքսանդր Լուկաշենկո. 10 ասույթ-մաքսույթ-գաղջույթ

Ալեքսանդր Լուկաշենկո. 10 ասույթ-մաքսույթ-գաղջույթ

Ի՞նչ է ստացվում. խմեցիր ու պատահաբար երեխա ունեցար, իսկ Լուկաշենկոն պիտի մեծացնի՞ նրան:

1. Հենց ձվերից բռնեցի, կաթը կտրվեց:

2. Պետք է միջոցներ ձեռնարկել և տաբուների վրա վետո դնել:

3. Մեր դիկտատուրան ոչ մեկին չի խանգարում ապրել ու զարգանալ:

4. Լուկաշենկոն չի՜ կարող գողանալ, հասկացե՛ք` թաքցնելու տեղ չունեմ:

5. Անկեղծ քաղաքականության կողմնակից եմ: Իմ ազնվության պատճառով արդեն 20 տարի տուժում եմ:

6. Բելառուսում վիճակն ունիկալ է նրանով, որ ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ:

7. Հարբեցողը նորմալ երեխա չի ունենա: Մենք պայքարելու ենք այդ չարիքի դեմ: Թե չէ ի՞նչ է ստացվում. խմեցիր ու պատահաբար երեխա ունեցար, իսկ Լուկաշենկոն պիտի մեծացնի՞ նրան: 35 հազար այդպիսի երեխա կա մեր երկրում:

8. Մենք նրանց հումանիտար օգություն կցուցաբերենք… սպառազինությամբ:

9. Մենք այդ խնդիրը լուծեցինք սահմանափակ մարդկանց նեղ շրջանում:

10. Մենք չենք պատրաստվում հավատարմության գոտի կապել որևէ մեկի մարմնի համապատասխան տեղում:

 

 

Գրել կարծիք