«Ամենախելացին» նախագծի հաղթողը երեք շաբաթ կուսանի Եվրոպայում

Խելքի ու գիտելիքի պայքարը եթերում կլինի մի քանի օրից:

10403516_1546119028997807_6588949224946192081_nԱմենախելացի ու տաղանդավոր աշակերտները, սիրված, դիտված ու պահանջված ինտելեկտուալ խաղը` ամենառեյտինգային ալիքի եթերում: Ո՞վ է լինելու Հայաստանի ամենախելացի աշակերտը: Նրան կբացահայտի «Արմենիա-TV»-ն: Խելքի ու գիտելիքի պայքարը եթերում կլինի մի քանի օրից: «Ամենախելացի»-ի այս եթերաշրջանը 12 և 13 տարեկան դպրոցականների համար է: Խաղի հարցաշարը կազմել են «Ինչ, որտեղ, երբ» նախագծի գիտակները: Դպրոցական ծրագրից դուրս այլ հարցեր չկան:

Sony Pictures ընկերության ամենավարկանշային հաղորդումն «Արմենիա TV»-ն նկարահանում է լուսային ու ձայնային գերհզոր էֆեկտներով ու տարածաշրջանի ամենամեծ տաղավարում: Աշակերտների հետ աշխատում է Նազենի Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ armeniatv.am

«Ժամը» լրատվականի ռեպորտաժը «Ամենախելացին» նախագծի մասին.

 

 

Գրել կարծիք