Հոգևոր ֆոլկն ու հնդկական ֆազզը՝  մեկ քանթրիում. Էնջել Օուլսեն

Հոգևոր ֆոլկն ու հնդկական ֆազզը՝ մեկ քանթրիում. Էնջել Օուլսեն

Երաժշտասերները դա կբնորոշեն որպես կիթառային ֆազզ, որը հատկապես Փի Ջեյ Հարվիի ֆանատների սրտով կլինի:

Angel Olsen Portrait Session

ANGEL OLSEN. «BURN YOUR FIRE FOR NO WITNESS»

2012-ին «Half Way Home» ալբոմով հայտնի դարձավ Էնջել Օուլսենի անունը: Հրաշալի երաժշտություն, որ գալիս էր հոգու խորքից: Օուլսենի ձայնը մի կողմից օպերային դայլայլ է՝ համեմված հոգևոր կատարումների նրբերանգներով, մյուս կողմից` ֆոլկլորային քանթրի է:

«Burn Your Fire for No Witness»-ը նորարարություն կամ փորձարկում չէ Օուլսենի համար, բայց այստեղ երևում է, թե ինչպես է նրա երաժշտությունը փոխվել: Նրա հոգևոր ֆոլկը նրբորեն համադրվել է 90-ականների հնդկական ֆազզ ոճի հետ: Լավագույն բանը, որ կարող էր լինել այս ալբոմի ու մասնավորապես Էնջել Օուլսենի հետ, այն է, որ այստեղ նա անսպասելիորեն իրական է հնչում, ոչ թե վաղուց մահացած մեկի պես, որ պարզապես երազում շշնջում է:

«Burn Your Fire»-ում Օոուլսենը երգում է ճիշտ նույն բաների մասին, ինչ «Half Way Home» երգում` միայնություն, ձգտումներ, հայացք աշխարհին, երբ պարփակված ես ինքդ քո մեջ: 46 րոպե` մտածելու համար: 46 րոպե` գեղեցիկ երգեր, ակուստիկ կիթառի ներքո՝ փափուկ վոկալ, որ հիշեցնում է Ֆրանկ Հարդիի և Լեոնարդ Կոհենի ստեղծագործությունները: «Burn Your Fire for No Witness»-ում կարելի է լսել նաև դինամիկ երաժշտություն, ինչը Էնջել Օուլսենի հետ անհամադրելի է, բայց նրա կատարմամբ իդեալական է հնչում: Երաժշտասերները դա կբնորոշեն որպես կիթառային ֆազզ, որը հատկապես Փի Ջեյ Հարվիի ֆանատների սրտով կլինի: Ալբոմի 3-րդ` «Hi-Five» երգն էլ կարող ենք պաշտոնապես ճանաչել միայնության մասին գրված ամենաուրախ երգ: Երաժշտական քննդատները հատկապես չհաջողված են համարում վերջին 5 երգերը:

Հեղինակ՝ Էմմա Հոռոփյան

Գրել կարծիք