Հինգ հակավիրուսային ծրագրեր, որոնք կպաշտպանեն համակարգիչը

Հինգ հակավիրուսային ծրագրեր, որոնք կպաշտպանեն համակարգիչը

Ինտերնետային վիրուսային հարձակումներից խուսափելու միակ միջոցը դեռ հակավիրուսային ծրագրերն են:

Dr.Web22

Հակավիրուսային ծրագրերը երբեմն չեն նկատում վիրուսներին, երբեմն էլ օգտատերերի պատճառով դառնում են անպետք: Բայց և այնպես, գոնե հինգ հակավիրուսային ծրագրի անուն կարելի է տալ, որոնք կարող են պաշտպանել համակարգչային հիվանդություններից:

Avast Antivirus

«Avast Antivirus» հակավիրուսը կպաշտպանի տարբեր վարակիչ ու կործանիչ վիրուսներից ու լրտեսական ծրագրերից: Այն նաև կանխում է հաքերների հարձակումները: «Avast»-ն օգնում է պաշտպանել անձնական տվյալները, օնլայն վերահսկողություն է անում ու հեռու պահում զզվեցնող սփամից:

Kaspersky

«Kaspersky»-ն ռուսական շատ հայտնի ու ապահով հակավիրուսային ծրագիր է: Այն կարելի է օգտագործել տնային և օֆիսային համակարգիչներում: Ծրագիրը մշակվել է, որպեսզի արգելափակի համակարգիչների ու ցանցային համակարգերի թույլ տեղերը:

antivirus

Նրանք, ովքեր հատկապես ինտերնետում ուզում են իրենց ապահով ու անվտանգ զգալ, կարող են վստահել «Norton» հակավիրուսին: Ուլտրահզոր «Norton»-ը կօգնի զերծ մնալ տարբեր թվային «ճիճուներից ու վիրուսներից»: Հակավիրուսը կպահպանի նաև լրտեսական ծրագրերից ու բոթերից:

ESET NOD32

«ESET NOD32»-ը միայն 2012-ին ստացել է 18 պարգև ու հավաստագիր տարբեր անկախ լաբորատորիաների ստուգումներից հետո: Շատ բարդ վիրուսներից ազատվելու համար հակավիրուսը կարելի է ներբեռնել նույնիսկ օպերացիոն համակարգից դուրս: Ֆոնային ռեժիմում այն գրեթե չի ծանրաբեռնում համակարգչի պրոցեսորը: Իսկ թարմացումների ծավալը շատ կոմպակտ է:

Dr.Web

«Dr.Web» հակավիրուսային ծրագիրն ունի լավագույն ցուցանիշը արդեն վարակված ֆայլերը բուժելու ու վիրուսազերծելու տեսանկյունից: Հատուկ ինքնապաշտպանական մեխանիզմները թույլ են տալիս ծրագիրը տեղադրել նույնիսկ վարակված համակարգիչների վրա: Այն հնարավորություն է տալիս նաև արգելափակել անցանկալի կայքերը:

 

newmag #45

Գրել կարծիք