Ինչպե՞ս տարբերել Apple-ի օրիգինալ Lightning USB լարը կեղծիքից

Հաշվի առնելով Apple ընկերության սարքերի համար արտադրվող կեղծ աքսեսուարների փաստը, որոնք նախատեսված են լինում հիմանականում iPhone-ի կամ iPad-ի համար, շատ կարևոր է տարբերակել օրիգինալը կեղծիքից: Apple ընկերության տեխնիկական սպասարկման կայքում հայտնվել է մանրամասն ուղեցույց այն մասին, թե ինչպես կարելի է տարբերել Apple սարքերի համար նախատեսված Lightning-լարը կեղծ լարից: Այս մասին գրում է bsmart.am-ը:

Փաթեթավորումը և լարի վրայի գրությունը

Եթե սարքը ձեռք եք բերել փաթեթավորմամբ, որի մեջ է նաև Lightning-լարը, ապա սկզբից պետք է սկսել դրա ուսումնասիրությունից: Օրիգինալ տուփը պատրաստված է ստվարաթղթից և օժտված է որակյալ տպագրությամբ:

contraf-3

Lightning-միակցիչ

Պետք է ուշադրություն դարձնել նաև ներկայացված աքսեսուարի էլեմենտներին: Օրիգինալ Lightning-լարի դիմային մասն ամբողջական է, իսկ կեղծ լարինը՝ մաս-մաս:

lightning-cable-2

Պետք է ուսումնասիրել նաև լարի կոնտակտները: Պաշտոնական լարի վրա դրանք հավասար են, իսկ դրանց ծայրերն ունեն շրջանաձև տեսք: Մետաղական կոնտակտը լինում է մոխրագույն, իսկ կեղծ տարբերակների դեպքում՝ բաց կամ մուգ մոխրագույն:

contraf-1

Գրել կարծիք