Թե ինչպես արդյունաբերական ոլորտի դիզայները դարձավ Apple-ի գլխավոր «արտադրանքը»

Թե ինչպես արդյունաբերական ոլորտի դիզայները դարձավ Apple-ի գլխավոր «արտադրանքը»

«Ո՞ւմ է պատկանում այս կամ այն գաղափարը». մի հարց, որն ունի մեկ պատասխան` «Թիմին»:

Apple ընկերության դիզայներական բաժնի փոխնախագահ, 47-ամյա սըր Ջոնաթան Այվը վերջին ամիսներին իրեն նկարագրել է որպես «խորապես հոգնած և մշտապես մտահոգ» անձնավորություն: Երբ նա նստում է Apple-ի նախագծման ստուդիայի ալյումինե աթոռակին, կամ պետության ղեկավարների համար նախատեսված Բենթլի Մուլսանի ետևի նստարանին, հավանաբար մեծ գոհունակություն է ապրում: Նրա զբաղվածությունը լիովին գնահատված է: Վերջին երկու տասնամյակների ընթացքում դեպքեր են եղել, որ նա իրոք մտածել է Apple-ը թողնելու մասին, սակայն մնացել է` դառնալով Սթիվ Ջոբսի ամենամտերիմ ընկերներից մեկը` ավարտին հասցնելով iMac, MacBook, iPod, iPhone, and iPad ծրագրերը: Այսօր նա աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկի երկու ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Յուրաքանչյուր օր Սան Ֆրանցիսկոյից Apple-ի գլխավոր գրասենյակ` Սիլիկոնահովիտ աշխատանքի գնալու ճանապարհին նա մտածում և գիտակցում է, որ ընկերության հազարավոր աշխատակիցներ ապավինում են հենց իր որոշումներին և ճաշակին, ինչը խիստ պարտավորեցնող է:

                Սթիվ Ջոբսի այրին` Լաուրեն Փաուել Ջոբսը, որը մտերիմ է Այվիի և նրա ընտանիքի հետ, ասել է. «Ջոնին իր խառնվածքով արվեստագետ է»:

Սեպտեմբերյան մի առավոտ Այվին զրուցում էր մի քանի ընկերների հետ, որոնց մեջ էին  Քրիս Մարտինը` Coldplay խմբից, և բրիտանացի դերասան և գրող Ստեֆեն Ֆրայը: Ընկերներն Այվիին բնութագրում են որպես հոգատար, ուշադիր և նրբանկատ անձնավորության: Այդ առավոտ Apple ընկերությունը, նորաձևության տների նման, որոնք տարվա մեջ մի քանի անգամ նորարար արտադրանքով են ներկայանում սպառողին, հայտարարեց իր նոր ծառայությունների և ապրանքատեսակների մասին: Միջոցառմանը ներկա էին Ռուպերտ Մուրդոքը, Քեյվին Դյուրանը, Մարիսսա Մայերը` Yahoo ընկերությունից, Beats ընկերության հիմնադիր Ջիմմի Իովայնը:

3021681-poster-1280-jony

Այդ օրը Չինաստանի Չժենժոու քաղաքում Apple-ի նոր ապրանքատեսակները, նաև նոր Apple ժամացույցները ձեռք բերելու համար հարյուր հազարավոր մարդիկ հերթի էին կանգնել: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը պատրաստվում էր իր ելույթին` դահլիճում հավաքված հյուրերի, լրագրողների և միլիոնավոր հեռուստադիտողների համար, ովքեր online հետևում էին Apple-ի նոր ապրանքատեսակների շնորհանդեսին:

«Ես բնույթով ամաչկոտ մարդ եմ,-հայտարարեց Այվին իր լոնդոնյան առոգանությամբ,- ինձ համար ավելի հեշտ է կենտրոնանալ բուն աշխատանքի վրա, քան խոսել դրա մասին: Երբեք չեմ փայլել հռետորական տաղանդով, և այսօր էլ բացառություն չէ»:

Դահլիճում ներկա էր նաև Սթիվ Ուոզնիակը, որը 1976 թվականին Սթիվ Ջոբսի հետ հիմնադրել է Apple-ը: Նա Այվիին նախապես հայտնել էր, որ շնորհանդեսի նախորդ գիշերը մեծ հերթեր են կուտակվել Apple-ի  խանութների մոտ: Մարդիկ թյուրիմացաբար ենթադրել են, թե նոր ապրանքատեսակները կվաճառվեն այդ օրը: Այդ պահին Այվին մտաբերեց կյանքում առաջին անգամ տեսած երկար հերթը, երբ ծնողները նրան տարել էին Բրիտանիայի ազգային թանգարան` Թութանհամոնի ցուցադրությանը. այդ ժամանակ նա ընդամենը հինգ տարեկան էր:

Օրվա իրադարձությունը ներառում էր նաև 10-րոպեանոց ֆիլմ: Այվին չցանկացավ բեմին ելույթ ունենալ, բայց պատրաստակամություն հայտնեց նկարահանվել տեսահոլովակում: Նման տեսահոլովակներն օգտագործվում էին Սթիվ Ջոբսի կուլիսային մեսիջները փոխանցելու համար: Apple-ի ղեկավարները հանրության առջև ելույթ ունենալու հմտություններից զուրկ չեն, սակայն միևնույն չունեն Ջոբսի խարիզման: Այվիի հանրային վիրտուալ ելույթները թողնում են Apple ապրանքանիշին հատուկ խորհրդավորությունը: Էկրանին հայտվելը «ռացիոնալ է» և «անխուսափելի», ինչը հատուկ է միայն Այվիին: Ֆիլմ-տեսահոլովակում չի ցուցադրվում Այվիի դեմքը, սակայն այստեղ նրա խոսքը շտկված է և խմբագրված: Աշխատանքը կատարվել է Apple-ի դիզայն-ստուդիայում, որտեղ աշխատում է աշխարհի լավագույն դիզայներներական խումբը: Անսպառ մարքեթինգային ռեսուրսներ ունեցող այս ընկերության դիզայներներն իրենց ազդեցությունն ունեն Apple-ում: Այս ուժով նրանց օժտել է Սթիվ Ջոբսը. նրա մահից հետո դիզայներների կարևոր դերը շարունակում է լինել ընկերության անմասն մշակույթը:

Ջոբսի մահից հետո հենց Այվին է լրացնում ընկերության ստեղծագործ ոգու պակասը: Ֆիլմարտադրող Ջ.Ջ. Աբրամսը Այվիի ընկերն է, սակայն նա ներկա չէր սեպտեմբերյան շնորհանդեսին, քանի որ Լոնդոնում նկարահանում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմը:

Ընկերության հիմնադրումից 12 տարի անց Ջոբսը լքել էր Apple-ը` աշխատելով Pixar and NeXT-ում, որից հետո վերադարձել էր Apple` որպես ընկերության գլխավոր գործադիր տնօրեն` այդ պաշտոնում փոխարինելով Ջիլբերթ Ամելիոյին: Ջոբսի և Այվիի առաջին հանդիպումը լարված է եղել, որի մասին Այվին մտաբերում է.

«Ես չեմ կարողանում հիշել, թե մեր հանդիպումն իրակա՞ն էր, թե՞ ոչ: Ավելի արտառոց հանդիպման մասին հիմա չեմ կարող մտաբերել: Մենք երկուսս էլ, թերևս, շատ տարօրինակ մարդիկ ենք, և կարելի է ասել` ստանդարտ աշխատանքը մեզ համար չէր»:

Ստանձնելով իր պաշտոնն ընկերության համար ամենավատ շրջանում` Այվին հրաժարականի նամակ էր պահում գրպանում: Իհարկե, ունենալով փայլուն բնազդ` Ջոբսն արդեն աչքի տակ ուներ մի քանի թեկնածուների, որոնք կարող էին փոխարինել Այվիին: Նա դիմել է Ռիչարդ Սափփերին, որը նախագծել էր I.B.M.-ի ThinkPad ապրանքանիշը` փոքրիկ, սև սիգարատուփը: Ջոբսը հանդիպել էր նաև Հարթմութ Էսլինգերի հետ, որը 80-ականներին Apple-ի արդյունաբերական դիզայների խորհրդականն էր, և որը նամակով պատասխանել էր Ջոբսին, թե ընկերության թիմն ամբողջական է Այվիի հետ, որը «Ճիշտ ղեկավարման պարագայում շատ տաղանդավոր և քաջատեղյակ աշխատակից է»:

Ջոբսը, այցելելով դիզայն ստուդիա, Այվիին ասել է. «Գրողը տանի, Դուք այնքան էլ արդյունավետ չեք աշխատել, չէ՞»: Դա մասնակի հաճոյախոսություն էր: Ջոբսը գիտակցում էր, որ ստուդիայի աշխատանքն արժեք ուներ: Այս դեպքից հետո Այվին ասել է. «Ջոբսը դարձավ ավելիս վստահ և իսկապես շահագրգռված էր, որ միասին աշխատենք»: Ըստ Այվիի` այդ օրը նրանք սկսեցին աշխատել մի ծրագրի վրա, որն ի վերջո դարձավ iMac: Այնուհետև Apple-ն սկսեց իր «Մտածե’ք տարբեր» արշավը, որտեղ Այվը ևս իր կարևոր դերն ու մասնակցությունը ունեցավ: «Իմ ինտուիցիան լավն է, սակայն չեմ կարողանում զգացածս լավ արտահայտել. Սթիվի բացակայությունն ամեն ինչ ավելի է բարդացնում»: (Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ Այվին նրա մասին ասել է. «իմ ամենամտերիմ և ամենահավատարիմ ընկերը»):

Այվին նստած է Apple-ի գրասենյակի առաջին հարկում տեղակայված արդյունաբերական-դիզայն ստուդիայում, Ջոբսը` վերնահարկում գտնվող իր սենյակում, որը նրան ծառայել է մինչև մահը: Դիզայներական ստուդիային բաժին է ընկնում 500 մետր տրամագծով տարածք և մի քանի աշխատասեղան: Samsung Electronics ընկերությունը վաճառում է փոշեկուլներ, հեռախոսներ: Այստեղ աշխատում են հազարավոր դիզայներներ: Apple-ի դիզայներական որոշումները կայացվում են մեկ սենյակում: Այստեղ աշխատասեղանի մոտ նստած դիզայները պատասխանատու է արտադրանքի մեկ տեսակի կամ դրա հայեցակարգի համար. որոշ նախագծեր նախատեսված են արտադրության հանձնելու համար, մի քանիսը շուկայում կհայտնվեն 3-5 տարի անց, մնացածն էլ երբեք չի հանձնվի արտադրության: «Աշխատասեղանը կարող է շրջապատվել տարբեր գաղափարներով, կամ որոշակի խնդիր լուծելու նպատակով»,- ասել է Հյոնիգը` Լամբորջինիի նախկին դիզայները:

Այվիի խոսքով, կոլեկտիվ որոշումները լավագույնն են: Դիզայներները երկար ժամանակ են ծախսում մոդելների արտաքին տեսքի և նյութի ընտրության վրա: Սթիվ Ջոբսը ևս իր մասնակցությունն էր ունենում այդ գործում: Դիզայներական ստուդիա այցելելը գրեթե անհնար է նույնիսկ ընկերության շատ աշխատակիցների համար: Ստուդիայի ներքին մասի դուռը 3 մետր հաստություն ունեցող, չժանգոտող պողպատից է: Դռնից դեպի ներս տեսանելի է միայն գրասենյակի մենեջեր Հարփեր Ալեքսանդրի գրասեղանը:

Apple-ի դիզայներներից է Էուգեն Վանգը, որը երկրորդ մասնագիտությամբ երաժիշտ է: Այստեղ է աշխատում նաև ծնունդով ավստրիացի Ջուլիան Հոնգը, որը ժամանակին եղել է Լամբորջինի ընկերության առաջատար դիզայներներից մեկը: Apple-ն ունի երեք աշխատակիցներ, որոնց հիմնական աշխատանքն ամբողջ աշխարհում բարձրակարգ դիզայներներ գտնելն ու աշխատանքի հրավիրելն է: Ոչ շատ վաղ անցյալում Վանգը համացանցում տեղադրել էր գեղեցիկ, սպիտակ ուղղաթիռի նկար` «Օդային նոր ուղիներ` Նարիտայից դեպի Տոկիո. ուղևորության ընդհանուր տևողությունը` 30 րոպե» մակագրությամբ:

Այվիի և Վանգի հանդիպումն սպասել չտվեց: Այս օրն Այվին կապույտ շապիկով էր, ջինսով ու սպորտային կոշիկներով: Հանդիպման առաջին րոպեներին Այվին իր կյանքի 25 տարիների մասին պատմեց ընդամենը 60 բառով: Այդ առավոտ Այվին պատմեց, որ նախքան Ջոբսը փոխարինեց Ամելիոյին, ստուդիայի բոլոր աշխատանքները տեղափոխվեցին IMac-ի նմանվող կրիչի վրա:

«Արդյունաբերական դիզայնի ոլորտում Գիլբերտո Ամելիոյի ավանդը շատ ավելի մեծ է, քան Apple ընկերության որևէ գործադիր տնօրենինը»: Այվին հավելեց. «Այս պահին ցանկացած դիզայների համար Apple ընկերությունից ավելի հարմար և լավ տեղ չկա աշխարհում»:

Ջոնաթան Այվին նոր աշխատակիցների համար անձամբ էր փոքրիկ էքսկուրս անցկացնում ընկերությունով` ընթացքում պատմելով դիզայներական բաժնի վրա ընկած պատասխանատվության մասին: «Կարծում եմ` այն, ինչ մենք անում ենք այստեղ, իրոք հիանալի է: Կան աշխատակիցներ, որոնք հին դպրոցի սաներ են և ավանդական գիտելիքներ ու տեսակետներ ունեն, որոշները նորովի են մտածում, սակայն նրանց բոլորի տեսակետները չեն կրկնվում. ահա ինչն է կարևորում Apple ընկերությունն իր դիզայներների մեջ»:

Սենյակը մոտ 900 քմ էր, չնայած արտաքին աշխարհում այն նկարագրվում էր որպես ահռելի մեծ «քարանձավ»: Սենյակի վերջնամասում նկատելի էր ապակե պատը, որի դիմաց տեղադրված էր 240 սմ բարձրությամբ համակարգչային-թվային-վերահսկողության սարքը` ֆրեզերային հաստոցը, որը նախատեսված էր պլաստիկե և մետաղյա մոդելներին կամ դրանց նախատիպերին ձև տալու համար: Երբ դարասկզբին Այվը նախագծում էր այդ տարածքը, երազում էր, որ այս մեքենան ինտեգրվի ստուդիային` փոշու աղտոտվածության և աղմուկի թույլատրելի սահմաններում: «Դրանք ստեղծում են ֆիզիկական օբյեկտներ, և դա այն է, ինչ մենք ցանկանում էինք»:

Ֆրեզերային հաստոցի շնորհիվ ստուդիան վերածվեց աշխատասենյակի: Դա թարմացրեց Այվիի այն տեսակետը, որ վատ արդյունաբերական դիզայնը հաճախ սկսվում է նյութի և դրա կարողությունների նկատմամբ արհամարհանքից:

Այվի գեղագիտական ճաշակը խիստ չէ: Կարող են մտածել, որ այս սենյակում արված աշխատանքները զուսպ խառնվածքի տեր անձնավորության գաղափարների արդյունք են: Բրիտանացի դիզայներ Ռիչարդ Սեյմորը, որը երկար ժամանակ է ճանաչում Այվիին, նրան նկարագրել է որպես «էմոցիոնալ, ջերմ մոդերնիզատորի»: Այվիի ուսանողական ընկեր Քլիվ Գրինյերն ասել է. «Նա միշտ էլ փայլել է իր տաղանդով»:

Թիմի անդամներն աշխատում են օրը 12 ժամ և իրենց կատարած աշխատանքի մասին իրավունք չունեն պատմել ընկերներին: Յուրաքանչյուր նախագիծն ունի իր ղեկավար դիզայները, սակայն նախագծին մասնակցող յուրաքանչյուր ոք կիսում է հասույթը («Ո՞ւմ է պատկանում այս կամ այն գաղափարը» հարցն ունի մեկ պատասխան` «Թիմին»): Կրեատիվ գաղափարների ամբողջ աղբյուրն Այվին է, սակայն նա գնահատում է գործընկերների առաջարկներն ու խորհուրդները: Բոլոր մեծ գաղափարները նրանն են: Յուրաքանչյուր մանրուքի վերաբերյալ նա իր կարծիքն ու բացատրությունն ունի: Թիմային հանդիպումները սովորաբար տեղի են ունենում խոհանոցում, շաբաթը 2-3 անգամ, և այս հանդիպումներում Այվին գնահատում է անաչառությունը:

The New Yorker

Հեղինակ` Յան Փարքեր

 

 

Գրել կարծիք