Apple Watch-ի փորձությունները (տեսանյութ)

Apple Watch-ի փորձությունները (տեսանյութ)

Վաճառքում հայտնված Apple-ի խելացի ժամացույցներն արդեն ենթարկվում են տարբեր փորձությունների:

apple-watch-selling-points

Պարզվում է Apple Watch-ը նորմալ չի աշխատում դաջվածք ունեցող դաստակին, հատկապես՝ սեւ եւ կարմիր գույնով դաջվածքների ժամանակ: Watch-ն արգելափակվում է եւ ամեն անգամ միացնելիս՝ pin-code պահանջում է:

Apple Watch-ը դաժան փորձությունների է ենթարկվել խոհանոցում. ժամացույցն իջեցվել է եռացող ջրի մեջ, պահվել հոսող ջրի տակ, դիմացել է նաև քերիչի սուր դանակների հարվածին, բայց ծանր կաթսայի հարվածից էկրանի ապակին փշրվել է:

Խելացի ժամացույց Apple Watch Sport 42 մմ-ն անկման թեստավորման ժամանակ վնասել է էկրանը, բայց շարունակել է աշխատել:

Apple Watch-ով լոգանք են ընդունել, լողավազան մտել:

Վերջում Խնձորային ժամացույցը «բզիկ-բզիկ» է արվել բլենդերով:

Գրել կարծիք