Գարնանային նորույթներ Apple –ից՝ մեկնարկը տրված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գարնանային նորույթներ Apple –ից՝ մեկնարկը տրված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

900 գրամ, 12 դյույմ անկյունագիծ` գերբարակ ու գերթեթև. այսպիսին է Apple -ի նոր MacBook-ը:

Նոութբուքի ամենահաստ մասը 13.1 մմ է, որը 24 տոկոսով ավելի բարակ է, քան 11 դյույմ անկյունագծով MacBook Air-ը: Նորույթն ունի Retina էկրան և ներկայացված է արծաթագույն, մոխրագույն և ոսկեգույն տեսակներով: Վաճառքում կհայտնվի ապրիլին` 1299 դոլարով:

Ներկայացվել է նաև Apple Watch-ի վաճառքի սկիզբը՝ ապրիլի 24-ը, ապրիլի 10-ից հնարավոր է նաև պատվիրել: Apple Watch-ը թույլ է տալիս կրողին զանգեր կատարել, հետևել սեփական առողջությանը և մարզական ակտիվությանը: Մարտկոցն աշխատում է 18 ժամ: Apple Watch Sport-ը կարժենա `350 – 399 դոլար: Apple Watch Collection` 549-1049 դոլար, իսկ Watch Edition-ը կարժենա 10,000 դոլար: Այն պատրաստված է բարձրակարգ ոսկուց:

Apple Watch 2015

Apple-ը ներկայացրել է նաև ընկերության վաճառքի ցուցանիշներ՝ մինչև օրս 700 մլն iPhone է վաճառվել:

Գրել կարծիք