Նյու Յորքից հայտնի լուսանկարիչը համագործակցել է Արամ Նիկոլյանի հետ (Ֆոտոշարք)

Ֆոտոշարքը իրականացվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

Արամ Նիկոլյանի ֆեյսբուքյան էջում կարող եք տեսնել մի նոր ինքնատիպ ֆոտոշարք: Հեղինակը Մարկ Հոլթյուզենն է՝ հայտնի «fashion» լուսանկարիչ Նյու Յորքից:

«Մարկը որոշել է ցույց տալ փոքր երկրների նորաձևությունը, Google-ում փնտրել է «armenian fashion» և իր հավանած նկարներով գտել ինձ: Մարկին գրավել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Fashion road» նախագծի շրջանակներում իմ և ռումինացի նկարիչ-մոդելավորող Անդրա Քլիցանի ստեղծած հավաքածուն, որը նվիրված է Հայաստանի ժամանակակից արվեստների թանգարանին»,-նշում է Արամ Նիկոլյանը:

Ֆոտոշարքը իրականացվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

«Թեև Մարկը դեռ չէր եղել Հայաստանում, այնպես էր ուսումնասիրել ամեն բան, որ դետալներով գիտեր՝ որտեղ ինչ է ուզում ստանալ: Այդ պրոֆեսիոնալ աշխատելաոճի արդյունքում ունեցանք այս հետաքրքիր ֆոտոշարքը»,-հավելում է դիզայները:

10406473_791644997610059_2119476127590908985_n

11161337_791644934276732_7963375662942760613_n10409037_791644850943407_4539403280310378038_n

11077946_791644914276734_5722405193301465632_n

11162189_791644857610073_8885798574211028447_n11145571_791644970943395_8205257188407819288_n

Գրել կարծիք